Բացասականի հետ կռիվ տալը անհնար է, պետք է շրջանցել բացասականը՝ սա է բնության կանոնը. Հետազոտող-էզոթերիկ Հակոբ Բաբուջյան

Արխիվ 16-20

Վերջին շրջանում պարբերաբար բախվում ենք բացասական լուրերի, որոնք բացասաբար են անդրադառնում մարդկանց թե' տրամադրության, թե' հոգեկան առողջության վրա: Ի՞նչպես հաղթահարել ստեղծված իրավիճակը, կարո՞ղ են արդյոք բացասական լուրերը փոխել մարդու ճակատագրի ընթացքը եւ աշխարհայացքը «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել հետազոտող-էզոթերիկ  ՀԱԿՈԲ ԲԱԲՈՒՋՅԱՆԻՑ, ով անդրադառնալով մեր հարցերին նախ նկատեց.

-Բացասականն ու դրականը միշտ են եղել։ Նայած, թե մեր ուշադրությունը որի՛ վրա ենք մենք պահել։ Մեր մտքերը որ ուղղությամբ հեռարձակենք, այդ իրականությունն էլ կստանանք՝ թե՛ դրական և թե՛ բացասական: Խնդիրը նրանում է, որ մեր գիտակցությունն ու ենթագիտակցությունը ուղղակիորեն խցանված են նեգատիվ ինֆորմացիայի օջախներով, ինչպես նաև մեզ շրջապատող մարդկանց մեծամասնությունն է դրա մեջ, հետևաբար՝ ես սա նմանեցնում եմ մի մեծ աղացի, որը ստիպողաբար մարդուն քաշում է իր մեջ, քանի դեռ մարդը որոշում չի կայացնում հիմնահատակ փոխելով ապրելակերպը՝ մաքրել մարմնի ու ուղեղի խցանումը, սա շատ պարզ սցենար է։ Բացասականի հետ կռիվ տալը անհնար է, այդպես է՛լ ավելի է վատանում մարդու ներաշխարհը, պետք է շրջանցել բացասականն ու այդ դեպքում բացասականն ինքնասպան է լինում, սա է բնության կանոնը։ Իհարկե, կան որոշակի դեպքեր, երբ մարդու ներսը այնքան է կռիվ տալիս, որ գրեթե վերջնական ուժասպառ է լինում ու առաջ գնալը թվում է անհնարին (0 էներգիա)։ Այդ ժամանակ մասնագետի կարիք կա ու ցանկալի է լսեք ինքներդ ձեզ. արդյո՞ք այդ մարդը պատրաստ է ձեզ օգնել, ցավոք, այսօր կան (շառլատաններ, մանիպուլացիա անողներ) որոնք, օգտագործելով մարդու թույլ վիճակը, փորձում են միայն գումարներ աշխատել, շատ ժամանակ չգիտակցելով՝ էլ ավելի են վատացնում մարդու վիճակը։ Ես ինքս տարիներ առաջ եղել եմ սարսափելի վիճակում, բազմաթիվ բժիշկներ, հիվանդանոցներ, հոգեբանանման խաբեբաներ և այլն, մինչև գտնվեց իրական սխեման... երբ մարդը որոշում է կայացնում, որ պատրաստ է փոխել ապրելակերպն ու մտադրվում է դուրս գալ այդ վիճակից, Աստված արագ ստեղծում է համապատասխան պայմաններ։ Այժմ ես ինքս օգնում եմ մարդկանց, ովքեր պատրաստ են պատասխանատվությունը վերցնելով իրենց վրա՝ դուրս գալ դժոխքից ու ապրեն երջանիկ կյանքով՝ մաքսիմում լինելով անկախ շրջակա նեգատիվից։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում