Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն
Արխիվ 16-20Հնդկաստանի ոստիկանությունը կալանքից ազատել Է պակիստանյան աղավնուն, որին կասկածում էին լրտեսության մեջ։ Թռչունը երկու երկրների միջեւ վիճելի սահմանով է անցել, ինչը Հնդկաստանը արդյունքում լրտեսման փորձ է համարել, գրում է Toronto Sun-ը:
Փետրավորի հետազոտության ընթացքում ոստիկանությունը ոչ մի կասկածելի բան չի գտել։ Նշվում է, որ աղավնին ի սկզբանե պատկանել է պակիստանցի ձկնորսին։ Սակայն հայտնի չէ, թե որ ուղղությամբ են նրան ազատ արձակել եւ արդյոք նա վերադարձել է տիրոջ մոտ։
«Դա պարզապես անմեղ թռչուն է», - հայտարարել է աղավնու սեփականատեր Հաբիբուլան: Նա կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին վերադարձնել թռչունն իրեն, այլ ոչ թե փոխանցել է այն ոստիկանությանը:
Տեղի բնակիչների մոտ մտավախություն է առաջացրել թռչնի ոտքի վրա գրված համարը։ Ենթադրվում էր, որ դա գաղտնի կոդ է, որը նախատեսված է վիճելի տարածքում գործող գրոհայինների համար։ Հաբիբուլան պնդում է, որ աղավնին մասնակցել է թռչունների մրցարշավներին եւ նրա ոտքի թվերը տիրոջ հեռախոսի համարն է:
Նշվում է, որ ազարտային խաղերի նման տեսակը շատ տարածված է սահմանամերձ գյուղերում եւ պարբերաբար թռչուններ են կորչում այս կամ այն կողմից:
Աղավնին ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերին։ Հաղորդվում էր, որ նրա ոտքին սպառնալիքներով նամակ է ամրացված եղել, որը ստորագրել են «Լաշկարե-Թայբա» իսլամիստական խմբավորման անդամները:

