Ֆիգու․ «Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին»
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել իր հայրենակից, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որը ներկայումս հանդես է գալիս «Յուվենտուսում»:
«Կրիշտիանուն մեծագույն դարձրեց «Ռեալին», «Ռեալը»՝ Կրիշտիանուին:
Յուրաքանչյուր թիմ կցանկանար իր կազմում ունենալ Ռոնալդուին, քանի որ նա գոլեր է երաշխավորում: Եվ խոսքը քիչ գոլերի մասին չէ, ինչպես մենք լավ գիտենք: Դա գլխավորն է»,- Ֆիգուի խոսքերը մեջբերում է Club del Deportista-ն:
Ռոնալդուն «Արքայական ակումբի» կազմում հանդես է եկել 2009-2018թթ․: Նա «Ռեալի» ֆուտբոլիստի կարգավիճակում նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 4 անգամ գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթը:

