Բոլորի համար արդեն պարզ է, Նիկոլը գնում է, բայց միայնակ. Վահան Բաբայան
Արխիվ 16-20«Երկու տարվա մեջ պետական, ազգային, սահմանադրական համակարգերը փոշիացնելուց բացի, փոշիացվեց Նիկոլի սարսափելի բարձր վարկանիշը: Վարկանիշի անկումը 1+1+1 սկզբունքով անասելի արագությամբ տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը: Ինքը արդեն դա զգում է», - այս մասին գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ հավելում. «Դիլետանտից դեպի թալանչի ճանապարհը շատ կարճ էր եւ մարդիկ արդեն չեն էլ պատկերացնում Նիկոլի ապագան, ո՞նց է նա պատասխան տալու իր արածների համար, ո՞նց է նայելու իրեն պաշտող եւ աստվածացնող այն հազարավոր խաբված մարդկաց աչքերին: Բոլորի համար արդեն պարզ է, նա գնում է, բայց միայնակ, նրա հետ չեն պատրաստվում գնալ թավիշն ու անարխիան: Մեր բոլորիս գործը պետք է լինի թույլ չտալ գունավոր հեղափոխության վերարտադրությունն ու փոխակերպումը, այն պետք է Նիկոլի հետ միասին գնա պատմության գիրկը եւ հայ ժողովուրդը պետք է ազատագրվի պոպուլիզմից, փողոցային բարքերից, սուտի փրկիչների ինստիտուտից եւ ամբոխավարությունից»:

