ՄԻԵԴ-ն անկնհայտորեն խնդիր է տեսնում 300.1-րդ քրեական նորմի հետադարձ ուժի վերաբերյալ. Էդվարդ Ֆիցգերալդ. Yerevan.Today

Արխիվ 16-20

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ Երկրորդ նախագահի փաստաբան, Անգլիայի փաստաբանների պալատի անդամ և Թագուհու Փաստաբան (QC) Էդվարդ Ֆիցգերալդի կարծիքը Yerevan.Today-ը ճշտել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջոցով: Ստորեւ հրապարակում ենք Էդվարդ Ֆիցգերալդի՝ կայքին տրամադրված կարծիքը.

«Նախեւառաջ հարկ է նշել, որ սկսած 2018 թվականից, երբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 16 արձանագրությունը ուժի մեջ մտավ, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը նախադեպային նշանակություն է ձեռք բերել: Այն պարունակում է բավականաչափ խորքային հիմնավորումներ և պատճառաբանություններ։ Իհարկե, դրա վերաբերյալ կլինեն տարաբնույթ և իրարամերժ կարծիքներ, բայց մի բան կարող ենք հստակ արձանագրել, որ ՄԻԵԴ-ն անկնհայտորեն խնդիր է տեսնում 300.1-րդ քրեական նորմի հետադարձ ուժի վերաբերյալ և վերջինիս իրավական որոշակիության հետ։ Անդրադառնալով իր ուղենիշային նախադեպերին` ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը պետք է տա իրավական գնահատականներ` արդյոք 300.1-րդ հոդվածը վատթարացնում է նախագահ Քոչարյանի վիճակը, և արդյոք այդ քրեական նորմը պարունակում է նոր հանցակազմ։

Ուզում եմ նշել, որ ՄԻԵԴ-ը առաջարկել է նաև մի հետաքրքիր բանաձեւ, այն է` հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ, և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ «7-իգործով», երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել: Այս գործերի վերաբերյալ միջազգային կառույցները հնչեցրել են նաև թե՛ քաղաքական և թե՛ իրավական գնակատակներ։

Հատկանշական է, որ ՄԻԵԴ-ը որևէ գործ քննելիս առանձնակի ուշադրություն է դարձնում կոնկրետ գործի փաստական հանգամանքներին և ներպետական դատական պրակտիկային, երբ գնահատում է կատարված արարքի պատժելիությունը արարքի կատարման պահին գործող իրավական նորմի լույսի ներքո (ընդգծում եմ «կատարման պահին գործող», այսինքն` 300-րդ հոդվածը): ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն վերջինս առանձնակի կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային:

Ինչ վերաբերում է այսպես կոչված «բլանկետային հղումներին», այդ կապակցությամբ ՄԻԵԴ-նարձանագրել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի: Թե՛ լիազորող նորմը և թե՛ իրավական նորմն ինքնին պետք է հնարավորություն տան անհատին կանխատեսելու կոնկրետ վարքագծի պարագայում օրենքով նախատեսված հնարավոր պատասխանատվությունը: Պահանջը հավասարապես վերաբերելի է այնպիսի իրավիճակներին, երբ իրավական նորմը լիազորող նորմից ավելի բարձր իրավական սանդղակում է:

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, որոնց հղում է տրվում քրեական օրենսգրքի միջոցով, պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում` հանցակազմի տարրերի տեսանկյունից: Այդպիսի բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի:

Այսպիսով` 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում որակական մի շարք հատկանիշների` հստակություն, կանխատեսելիություն և մատչելիություն։ Ավելին, Սահմանադրության համապատասխան հոդվածներն ընդլայնում են 300.1-րդ հոդվածի քրեականացման շրջանակը։

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ Արձանագրությունը հնարավորություն է ընձեռել Անդամ երկրների բարձրագույն դատական ատյաններին` Կոնվենցիայի նորմերի կիրառելիության և մեկնաբանության վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու:Սա բավականին նորարարական մոտեցում է կոնվենցիոն համակարգի ենթատեքստում, որն իրավական երկխոսության հարթակ է  ստեղծում ներպետական դատավորների և ՄԻԵԴ-ի միջև: Այսկերպ, ՄԻԵԴ-ի ազդեցության շրջանակն ու դերն անխուսափելիորեն ավելի ընդլայնվում է»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում