Թե բա Սերժ Սարգսյանին պետք է դատել, թե բա գազը. Մենուա Հարությունյան

Արխիվ 16-20

«Սորոսից գրանտներ լափող հերթական գրանտակերը հերթական հակառուսական դատարկամտությունն է երկնել , իբր թե Սերժ Սարգսյանը «Գազպրոմի» հետ այնպիսի վատ պայմաններով է պայմանագիր կնքել, որի արդյունքում Հայաստանը չի կարող այլ երկրից գազ գնել, իսկ ռուսներն էլ Հայաստանին գազը թանկ են վաճառում ու դրա համար պետք է Սերժ Սարգսյանին դատել …», - այս մասին գրում է քաղաքական մեկնաբան ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Ուրեմն՝ լսեք այ գրանտակերներ՝ դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում նույն «Գազպրոմի» ներդրումների հաշվին կառուցվեց գազամուղ Իրանից դեպի Հայաստան , որով մինչեւ այսօր էլ իրանական գազը մտնում է Հայաստան, որի դիմաց Հայաստանից Իրանին տրամադրվում է էլեկտրոէներգիա :

Թե ի՞նչ գնով եւ ի՞նչ քանակի գազ է Իրանից մտնում Հայաստան , որոշում է Հայաստանի կառավարությունը եւ «Գազպրոմը» որեւէ կապ չունի, ավելին Հայաստանը ըստ «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրի մեր կառավարության պահանջով կարող է գազ գնել եւ մատակարարել ցանկացած երկրից …

Այ հակառուս գրանտալափեր հայ-ռուսական հարաբերությունների դեմ խոսելու փոխարեն գնացեք ձեր արեւմտյան տերերին հարցրեք , տեսեք թույլ կտան Միացյալ Նահանգների կողմից սանկցիաների տակ գտնվող Իրանից ավելի շատ գազ գնի Հայաստանը, թե հայրական ապտակ կուտեք ու ետ կվերադառնաք Հայաստան՝ մեր ժողովրդին խաբելու , որ ռուսներն են մեղավոր ու չեն թողնում, որ մենք Իրանից շատ ու էժան գազ առնենք :

Ուղղակի փաստենք, որ փաստացի ռուսները մեզ օգնեցին կառուցել Իրան- Հայաստան գազամուղը, որից հետո Հայաստանի էներգետիկ անվտանգությունը էլ ավելի մեծացավ , իսկ ԱՄՆ մի կողմից չի ցանկանում, որ Հայաստանը Իրանից գազ գնի, մյուս կողմից իր գրանտալափերի բերանով կեղծ լուրեր ա տարածում, թե իբր Ռուսաստանը չի թողնում Հայաստանին այլ պետություններից գազ գնել:

Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի կողմից «Գազպրոմի» հետ կնքված պայմանագրով Հայաստանի գազի գնին, ապա այս դեպքում եւս Հայաստանը կատարել է տնտեսապես խելացի քայլ, քանզի եթե Հայաստանը ֆիքսված գին չնշեր պայմանագրում, ապա ստիպված էր լինելու Ռուաստանից գազ գնել բիրժայական գներով , իսկ դա նշանակում է որ գազի գները Հայաստնի համար կարող էին ըստ համաշխահային գործընթացների անհամեմատ ավելի թանկ լինել …

Ընդդիմադիր Նիկոլը ասում էր Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ գազը թանկ է եւ երբ ինքը գա իշխանության եւ կէժանացնի ռուսական գազը եւ Իրանից ավել շատ գազ կգնի, բայց արդյունքում Նիկոլը ոչ միայն չկարողացավ էժանացնել Ռուսաստանից գնվող գազը, այլ նույնիսկ չկարողացավ պահպանաել գազի այն գինը որը պայմանավորվել էր պահպանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, քիչ էր մնում մոռանայի պարզվեց նաեւ, որ ընդդիմադիր Նիկոլի այն պնդումները, որ Հայաստանի սահմանին գազն էժան ենք ստանում, բայց մեր քաղաքացուն գազը հասնում է թանկ, որովհետեւ ոմանք արանքում միլիարդներ էին ուտում, եւս սուտ էր, զրպարտանք եւ արդյունքում Նիկոլի օրոք Ռուսաստանից մատակարարվող գազը թանկացավ, իսկ Իրանից ներկրվող գազի քանակն մնաց անփոփոխ:

Սիրելի հայրենակիցներ, Ռուսաստանն իսկապես մեր համար ռազմավարական դաշնակից պետութուն է եւ ամեն բան արել է, իհարեկ հաշվի առնելով իր պետական շահերը Հայաստանի զարգացմանն աջակցելու համար, իսկ արեւմուտքից գրատներ լափողները տարիներ շարունակ փաստներն աղավաղելով ու սուտ լուրեր տարածելով փորձել են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ՝ բացասական երանգներով ներկայացնելով հայ-ռուսական համագործակցության նույնիսկ ամենաակնհայտ հաջողություններն ու ձեռքերումները եւ ցավոք սրտի շատ շատերը կուրորեն հավատացել են, օտար պետությունների շահերը սպասարկող նման գրանտալափերի բարբաջանքներին»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում