Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ.«Իրավունք TV»
Արխիվ 16-20«Զբոսաշրջության ոլորտը փրկելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ միջոցառում: Մասնավորապես, անհրաժեշտ է արտոնյալ վարկերը ոչ թե բանկերը տրամադրեն, այլ պետության կողմից տրամադրվի, եւ որոշողը բանկը չլինի: Այդ վարկերը լինեն երեք տարի ժամկետով առնվազն, բայց արտոնյալ ժամանակահատվածը լինի առնվազն 12 ամիս: Որովհետեւ, բոլորիս համար ակնհայտ է, որ ավելի շուտ վարկերը մարելու հնարավորություն չի լինելու զբոսաշրջության ոլորտի համար»,-«Իրավունք TV» -ի տաղավարում, անդրադառնալով կորոնավիրուսի հետեւանքով զբոսաշրջության ոլորտի կրած վնասներին, նման կարծիք ներկայացրեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ ՄԵԽԱԿ ԱՊՐԵՍՅԱՆԸ:
Մանրամասները տեսանյութում

