«Բավական է | My Name Is Enough»  սոցիալական արշավը ոսկե մրցանակներ է նվաճել

Արխիվ 16-20

Հայաստանյան Doping Creative Agency-ի իրականացրած, շատերին արդեն քաջ ծանոթ «Բավականէ | My Name Is Enough» սոցիալական արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին բարձր գնահատանքի է արժանացել միջազգային փառատոններում։

Հեղինակավոր KIAF գովազդի միջազգային 21-րդ փառատոնում (Kyiv International Advertising Festival) Doping Creative Agency-ն նվաճել է միանգամից երկու ոսկե մրցանակ՝ Out of home և Advertising Campaign անվանակարգերում, ինչպես նաև արծաթե մրցանակ՝ Media  անվանակարգում։ Կիևում անցկացվող ամենամյա KIAF գովազդի միջազգային փառատոնն ամեն տարի համախմբում է գովազդի և մարկետինգի ոլորտի լավագույն մասնագետներին, կրեատիվ և կոմունիկացիոն ոլորտի առաջատար դեմքերին աշխարհի տարբեր երկրներից։ Այս տարի փառատոնն իր շուրջ էր հավաքել 433 մասնակցի շուրջ 15 երկրից և միջազգային ժյուրի 22 երկրից։

Մեկ այլ, բարձր օբյեկտիվությամբ և խիստ մրցակցային պայքարով աչքի ընկնող մարկետինգային հաղորդակցության մեջ կրեատիվության «Silver Mercury» միջազգային 20-րդ փառատոնում «#Բավականէ | My Name Is Enough» սոցիալական արշավը կրկին առաջինն էր։ Հավաքելով Social Advertising and Charity  անվանակարգի ամենաշատ միավորները՝ Doping-ն արժանացավ այդ անվանակարգի այս տարվա ամենաբարձր՝ արծաթե մրցանակին։

Նշենք, որ 2019թ․ այս արշավն արդեն իսկ նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մրցանակ՝ մեկ այլ հեղինակավոր միջազգային «Red Apple» գովազդի փառատոնում։ «#Բավականէ | My Name Is Enough»-ը շարունակում է իր հաղթարշավը՝ իրականացնելով սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների ցավալի խնդրի բարձրաձայնման առաքելությունը, քանի որ այս հաղթանակները չափազանց կարևոր քայլ են խնդրի առավել լայն հանրահռչակման տեսանկյունից։ Միևնույն ժամանակ Doping Creative Agency-ի հաղթանակները մեծ նվաճում են հայկական գովազդային ոլորտի համար։ 

 

Հիշեցնենք, որ աղջիկ երեխայի միջազգային օրը՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում մեկնարկեց «#Բավականէ | My Name Is Enough» սոցիալական արշավն ընդդեմ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին Հայաստանում։ Արշավի նախաձեռնողն էր Doping Creative Agency-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ: Արշավի նպատակներն էին Հայաստանում աղջիկ երեխաների թերարժևորման և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ մտահոգիչ ցուցանիշների մասին իրազեկության մակարդակի բարձրացումը, երկրով մեկ հանրային քննարկման խթանումը, արդյունքում՝ սոցիալական նորմերի փոփոխության խրախուսումը՝ հասարակության մեջ աղջիկ երեխայի արժևորման և կանանց դերի բարձրացման ճանապարհով։

Արշավի պաշտոնական հեշթեգը՝ #Բավականէ պատահական չէր ընտրված։ «Բավականը» կնոջ հայկական անուն է։ Համաձայն տարածված ավանդույթի՝ ծնողները, որոնք տղա են ցանկանում, բայց անընդմեջ երկու կամ երեք դուստր են ունենում, կրտսեր աղջկա անունը Բավական են դնում, որպեսզի այլևս աղջիկ չունենան։ Արշավի մեկնարկը տրվեց 2019թ․ հոկտեմբերի 11-ին՝ Մայր Հայաստան հուշարձանի մոտ, երբ արձանը լուսավորվեց կարմիր լույսով, ստեղծվեց սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը բարձրաձայնող հոլովակ։ Արշավն ունեցավ նաև պաշտոնական վեբ-կայք (www.bavakane.am), որտեղ հրապարակվեց խնդրի շուրջ ողջ ինֆորմացիան, ինչպես նաև ստեղծվեց հնարավորություն անանուն կերպով պատմելու սեփական պատմությունն ու անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու հոգեբանի հետ։ Արշավը շատ արագ տարածվեց համացանցում և գրավեց մամուլի ուշադրությունը, առաջացրեց լայն դիսկուրս խնդրի շուրջ, իսկ որպես աշխատանքի լավագույն գնահատական՝ Doping Creative Agency-ն ստացավ նամակ երեք դուստրերի մայրիկից, ով սպասում է իր 4-րդ աղջկան և ով հրաժարվել է հղիությունն ընդհատելու մտքից տեսնելով #Բավականէ սոցիալական արշավը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում