Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է. Բագրատ Եսայանը՝ Հայկ Մարությանին
Արխիվ 16-20ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեր «կարգին» քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ։ Գիտեմ, որ ձեր թիմի մի քանի տափակ հումորիստներ իրանց արևին ձեռ էին առնում Թիֆլիսի քաղաքապետարանին, թե քաղաքի փողոցներում ախտահանում են անում։ Կյանքը ցույց տվեց, որ էդ հումոր անողները ոչ միայն տափակ են, այլև լիակատար ապուշ։ Նման միջոցառումների շնորհիվ վրացիները հաղթահարել են համաճարակը ու մեր առողջապահության նախարարին էլ իր անհոդաբաշխ մի այլ նմանատիպ «հայտարարության» համար Վրաստանում ով չի ալարում, մի հատ վրով անցնումա։
Հիմա հարց Ձեզ, մեր մտավոր ունակություններին անհասանելի ու միայն վարչապետիդ համար տեսանելի վարչարարական տաղանդներով օժտված Ուրախների և հնարամիտների ակումբի «Հայկական պրոեկտ» խմբի նախկին անդամ, արդյո՞ք դուք տեղյակ եք, որ ձեր ղեկավարած քաղաքը կոռոնավիրուսի ամենամեծ օջախն է։

