«Ժողովուրդ»․ Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում
Արխիվ 16-20«Գերագույն դատարանի ստեղծման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրարանցում է առաջացրել դատական համակարգում:
Հիշեցնենք, որ վարչապետն այդ մասին հայտարարեց մայիսի 16-ին տեղի ունեցած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ: «Քննարկման թեմաներից մեկը ընդհանրապես Սահմանադրական դատարանի իստիտուտը վերացնելն է և դրա փոխարեն Գերագույն դատարան ունենալու տարբերակն է, որը մի շարք երկրներում ընդունված է, որովհետև այսօրվա համակարգը, ըստ էության, Սահմանադրական դատարանը և դատական համակարգը կտրել է իրարից, և այդտեղ պրոբլեմներ են առաջանում», – ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

