1 օրում՝ 230 նոր դեպք. Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման օրական ցուցանիշի նոր ռեկորդ է գրանցվել
Արխիվ 16-20Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել. երկրում հաստատվել է վարակման 230 նոր դեպք: Անցած քսանչորս ժամում ապաքինվել և դուրս է գրվել 103 մարդ, գրանցվել է մահվան երկու դեպք:
Ինչպես նշում է minval.az-ը, այս են փաստում կառավարությանը կից օպերատիվ շտաբի տվյալները:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է վարակման 4989 և մահվան 58 դեպք: Ապաքինվել է 3125 մարդ:
Ներկայում հատուկ ռեժիմի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 1806 մարդ:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի 289 603 թեստ:

