Կոռուպցիոն սկանդալներին վարչապետ Փաշինյանը փաստացի չի արձագանքում. Աղասի Ենոքյան

Արխիվ 16-20

«Ամենատրամաբանական պատճառն այն է, որ մաքսանենգության այս սկանդալները եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների ներգրավվածությունն այնտեղ համապատասխանում են իրականությանը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ կերպով արձագանքում ծխախոտի մաքսանենգության վերաբերյալ մեղադրանքներին, որոնցում իր ընտանիքի անդամների անուններն են շոշափվում :

Աղասի Ենոքյանի խոսքով, լրատվություն տարածվեց, որ հիմա փորձ են անում այդ հանցագործության հետքերը Հայաստանում մաքրել,սակայն այս դեպքում, ըստ քաղաքագետի, մենք գործ ունենք միջազգային սկանդալի հետ, եւ որքան էլ մեր երկրում փորձեն կոծկել ամեն ինչ, միեւնույնն է, այն Ռուսաստանից իր արձագանքն է ունենալու։ «Թե ե՞րբ եւ ինչպե՞ս՝ սա կարծում են քաղաքական հարց է, առայժմ այդ մահակը պահվում է Նիկոլ Փաշինյանի գլխին՝ պատրաստ իջնելու ամեն պահի, երբ նա իրեն կպահի Ռուսաստանի ցանկություններին հակառակ»,-կարծում է Ենոքյանը։

Հիշեցնենք, կառավարություն–ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ուղիղ հարց ուղղեց վարչապետին, վերջինս սակայն, սլաքներն ուղղեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ՝ հիշելով պապի ու շաղգամի հեքիաթը: Մինասյանը, ինչպես գիտենք, տեսաուղերձներով անդրադարձել էր ոչ միայն երեք խմբաքանակ ծխախոտի, այլեւ ադամանդի մաքսանենգության հետ վարչապետի ընտանիքի առնչության մասին:

Ստացվում է, որ վարչապետն ընտրել է հարձակումը լավագույն պաշտպանության միջոցն է տրամաբանությո՞ւնը: «Փաստինֆո»-ի այս հարցին քաղաքագետը պատասխանեց. «Կրկին սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը իրական բացատրություններ չունի եւ դրա համար փորձ է անում լռեցնել ընդդիմախոսներին։ Ըստ էության, երբ նրան հարցնում են սկանդալների մեջ իր ընտանիքի անդամների ներգրավվածության մասին, Նիկոլ Փաշինյանն սպառնում է՝ ես ձեր ընտանիքի անդամների նկատմամբ քրեական գործեր կհարուցեմ։ Սա պարզապես շանտաժով լռեցնելու անթաքույց փորձ է։ Մեր երկրի իրականությունը ցույց է տալիս, որ հնարավոր է մարդկանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսել հորինած առիթներով, եւ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նմանակերպ գործելաոճով ինքը կհաջողի։ Անկեղծ ասած, ես չեմ տեսնում նրա համար այլ ելք, քան այսպիսի հակահարձակումներն ու շանտաժները»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ մաքսանենգության դեպքերով քրեական գործեր չեն հարուցվում, քաղաքագետը շեշտեց, որ եթե իրականությանը համապատասխպանում են գծված մաֆիոզ սխեմաները, ապա քրեական գործեր չի կարելի հարուցել եւ ամեն ինչ ջարդել ինչ-որ «սլաքավարների»՝ ցածրաստիճան պաշտոնյաների վրա, որոնց կարելի զոհաբերել։ «Պատճառն այն է, որ այս պաշտոնյաները պարզապես կարող են բացահայտել, թե ովքեր են իրենց ստիպել պաշտոնեական կեղծիք կատարել, հանցագործության վրա աչքերը փակել, կամ էլ մասնակից դառնալ հանցագործությանը: Իրավապահներին նույնպես դիրքորոշումներ փոխանցելու խնդիր չկա, որովհետեւ ըստ նկարագրվածի, այս ամենը կատարվել է բարձր քաղաքական հովանու ներքո, իսկ իրավապահները Հայաստանում հիմա ոչ այնքան իրավունքը պահպանելու համար են, որքան քաղաքական իշխանության կամքն իրագործելու»։

Աղասի Ենոքյանի խոսքով, եթե հանկարծ ինչ-որ հրաշքով իրավապահներն անցնեն իրենց իրական գործը կատարելուն, ապա քաղաքական իշխանության վիճակը խիստ կբարդանա:

«Այնպես, որ ավելի լավ է, նրանց չխառնել այս գործին։ Այսինքն, քրեական գործեր հարուցելը լուծում չէ, եւ կարող է ավելի խորացնել առաջացած պրոբլեմները»-եզրափակեց Աղասի Ենոքյանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում