Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Արխիվ 16-20

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականին Գեղարքունիքի մարզի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Քննությանը հայտնի տվյալներով՝ փողի մի մասն օգտագործել է հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու, իսկ մնացած 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության ու թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները:

Նախաքննությանը հայտնի տվյալներով՝ ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերն ու որդին, տեղեկանալով տնօրենի հիշյալ գործողությունների մասին, տնօրենից 52 միլիոն դրամը հետ ստանալու նպատակով, կազմակերպել և մի խումբ անձանց հետ տնօրենին, նրա կամքին հակառակ, ապօրինի զրկել են ազատությունից՝ 2016 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 18-ը պահելով ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում։ Այդ ընթացքում մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամ հարվածներ են հասցրել նրա մարմնին:

Բացի այդ, 2016 թվականի հուլիսի 26-ին, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ որդին տնօրենին իր ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատուն, որտեղ հայրը, հայհոյանքներ տալով տնօրենի հասցեին, նրանից պահանջել է 120 հազար դոլար, որից հետո տնօրենին կրկին տեղափոխել են հյուրանոցային համալիրի տարածք: Հաջորդ օրը հյուրանոցային համալիր այցելած սեփականատերը հանձնարարել է իր մոտ բերել տնօրենին, որտեղ հայհոյանքներ տալով` էլեկտրաշոկով հարվածել է նրա այտին՝ կրկին պահանջելով 120 հազար դոլար:

Բացի այդ, տնօրենի կանչով հյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերներն ու ընկերուհին, որոնց ներկայությամբ նրանցից ու տնօրենից պահանջել են 57 միլիոն 138 հազար դրամին համարժեք 120 հազար դոլար: Արդյունքում` տնօրենի հարազատները, նրանց մատնանշած անձանց անուններով են ձևակերպել իրենց տունը, ընտանիքին պատկանող տաքսի ծառայության տրանսպորտային միջոցների, ինչպես և իրենց ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարները, որից հետո միայն տնօրենն ազատ է արձակվել։ Այսպիսով ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը, որդին և վերջինիս ընկերները, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին, իսկ հետագայում՝ ունեզրկել։

Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջը, նրա որդուն և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել։ Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ և ևս չորս անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը` կալանք։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում