ԴԻՄԱԿՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԿՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍՐԵԼ ՈՒՆԵՑԱԾ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

Արխիվ 16-20

Մինչ ամբողջ աշխարհն անհանգստացած է մեկանգամյա օգտագործման ձեռնոցների, դիմակների երկարաժամկետ կրումից առաջացող ոչ միայն առողջապահական հետեւանքներով, այլ նաեւ՝ բնապահպանական խնդիրներով, Հայաստանում քաղաքացիներից պահանջում են  պարտադիր օգտագործել: Անգամ այնպիսի աբսուրդի հասնող դեպքերում, երբ, օրինակ, ավտոմեքենայով ընտանիքիդ անդամի հետ ես: Բանը հասավ այն աբսուրդին, որ նման իրավիճակում տուգանել են վարորդին, թե՝ կինդ դիմակ դրել է, դու՝ ոչ: Ու չտալով որեւէ հոդաբաշխ բացատրություն, որ օրվա մեծ մասը միասին լինելով, ինչո՞ւ պետք է հատկապես ավտոմեքենայում դիմակ դնեն:

Սակայն, դիմակի եւ ձեռնոցների հետ կապված ամենամեծ խնդիրը մնում է հետեւյալը. առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար ինչքանո՞վ է ռիսկային նման պարտադրանքը: Այս հարցի հետ կապված` մեր հերթական զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի թոքաբան ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով նկատեց.

- Դիմակների երկարատեւ կրումը` հատկապես խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց շրջանում, այո, կարող է սրել, բարդացնել ունեցած առողջական խնդիրը: Բայց համավարակի պայմաններում դիմակ կրելը`  վարակի տարածումը կանխելն է: Գիտեք, այսօր կան ասիմպտոմատիկ վիրուս կրողներ, որոնք չգիտեն, որ իրենք վիրուսակիր են, եւ այդ վիրուսակրի հետ շփվող մեկ այլ անձ կարող է վարակվել եւ շատ ծանր տանել: Հետեւաբար, դիմակ կրելը պարտադիր է բոլորին` ե՛ւ հիվանդներին, ե՛ւ առողջներին: Դիմակ կրելը այսօր առողջությունը պահպանելու միջոց է:

- Իսկ ի՞նչ անեն նրանք, որոնց դիմակ կրելն առողջական պատճառներով հակացուցված է:

- Հատկապես խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց խորհուրդ է տրվում առհասարակ այս շրջանում հնարավորինս զերծ մնալ շփումներից: Դժվա՛ր է, հասկանում ենք, բայց երբ սկսում ենք գիտակցել, որ գործ ունենք առողջությունը պահպանելու հետ, միանգամից կսթափվենք: Առողջությունից թանկ ոչինչ չկա այս աշխարհում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի սրտաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ էլ նկատեց.

- Դիմակ կրելը ճիշտ է, որովհետեւ դիմակը եթե ոչ հարյուր, գոնե յոթանասուն տոկոսով նվազեցնում է վարակվելու ռիսկը: Որովհետեւ, որեւէ մեկս վստահ չենք, որ մեր կողքի կանգնած, նստած անձը ասիմպտոմ վարակիր չի: Չմոռանանք, որ շատ ռիսկային է սրտային հիվանդություններ ունեցող, հատկապես՝ ստենդավորված  անձանց կորոնավիրուսով վարակվելու դեպքում առաջացող բարդությունները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում