Եղբա՛յր, խրամատում ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, ՀՅԴ չկա, մենք բոլորս մի ազգ ենք. Միքայել Մանրիկյան

Արխիվ 16-20

Հայաստանի անկախության վերականգնման տոնին ընդառաջ Երեւանի ավագանիում գումարված նիստը խորհրդանշական էր: Ըստ էության, ավագանիում թեժ դիսկուրս էր ծավալվել, թե արժե՞ մերօրյա անկախությունը մեզ նվիրած երկրապահներին տարածք տրամադրել, ավելին` ոմանք նույնիսկ իրենց ցինիզմով այնքան առաջ անցան, որ հայրենասիրությունը պաթոս որակեցին, ռազմահայրենասիրական կրթությունն էլ` ավելորդ: Այնուհանդերձ, Երեւանի ավագանին որոշեց Երկրապահ կամավորականների միությանը (ԵԿՄ) անհատույց տրամադրել մի շարք մանկապարտեզների տարածքներ:  Խոսքը վերաբերում է գործող եւ չգործող մանկապարտեզների տարածքներում կազմակերպության գրասենյակներին, որտեղ տարիներ շարունակ ԵԿՄ-ն գործունեություն է ծավալել: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

«ԳԻՏԵՆՔ` ԵԿՄ-Ն ԻՆՉ Է ԱՐԵԼ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԴՈՒՔ Ի՞ՆՉ ԵՔ ԱՐԵԼ»

– Պարոն Մանրիկյան, ինչպե՞ս կբացատրեք այն, որ Երեւանի ավագանու նիստում ընդդիմությունն էր պաշտպանում ԵԿՄ-ին ու ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին իշխանության ներկայացուցիչներից, որոնք կտրականապես դեմ էին նախագծին:

– Նախ ցավում եմ, որ մեր երկրի համար նման կարեւորագույն կառույցին վերաբերող հարցը շատ երկար քննարկման առարկա դարձավ: Անգամ իմ ելույթի ժամանակ նշեցի, որ նույնիսկ 2019 թվականի Երեւան քաղաքի բյուջեի կատարողականի քննարկումն այդքան երկար չի տեւել, այդքան ելույթներ չեն եղել, ինչպես ընդամենը 8 տարածքի համար, որոնք պետք է տրամադրեինք, այսինքն` արդեն տրամադրված եղել է, ընդամենը 5 տարով երկարացնեինք անհատույց տրամադրելու պայմանագիրը: Ինքս եղել եմ երկու մանկապարտեզում, որտեղ փառքի անկյուն, թանգարան կար, եւ ինձ համար` որպես ՀՀ քաղաքացու, որպես հայի, մեծ հպարտություն էր այդ թանգարանային նմուշները տեսնելը:  Մի պահ անգամ փշաքաղվում ես եւ, կարծես, ինքդ էլ ես անցնում այն ամենի միջով, ինչի միջով անցել են ԵԿՄ-ի տղաները:

– Ի վերջո, ի՞նչ հիմնավորմամբ էին դեմ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության որոշ անդամներ:

– ԵԿՄ-ին տարածք տալ-չտալու հարցը սարքեցին քննարկման առարկա, եւ չբերվեց  հիմնավորում: Օրինակ, ասում էին` այս նիստում հետաձգենք, բերենք մյուս նիստին քննարկենք, ու այդպես էլ ընդդիմությունը չունեցավ որեւէ հիմնավորում, թե ինչին էին դեմ: Ասացին, որ զուտ տեխնիկական հարց է, բայց ոչ մի ռեալ հիմնավորում չկա: Պատճառաբանեցին, թե երկու շաբաթ առաջ են ստացել նախագիծը, բայց տվյալ նախագիծը բավականին երկար ժամանակ քննարկվել է քաղաքապետարանում: Երկու շաբաթ առաջ ենք ծանոթացել այդ նախագծին, մինչդեռ շատ դեպքերում եղել են նախագծեր, որոնք 10 կամ 8 օրվա ընթացքում բերվել են քննարկման եւ տեղ գտել ավագանու նիստի օրակարգում: Այդ ինչպե՞ս եղավ, որ մի դեպքում` կարող են, մյուս դեպքում` ոչ: Որո՞նք էր այն շահադիտական նպատակները, որ ամեն կերպ չէին ուզում այս հարցը մտնի օրակարգ: Շատ եմ ցավում, որովհետեւ, անկեղծ ասած, չէի սպասում: Անգամ գործադիր մարմինն էլ չէր սպասում, որ նիստն այդքան երկար պետք է լիներ: Օրակարգում ընդգրկված էին 5 հարց, եւ դե ֆակտո ստացվեց, որ ԵԿՄ-ի նախագծի քննարկումը տեւեց մոտ երկու ժամից ավել: Վարչական շրջանների ղեկավարների հետ հարց ու պատասխան ունեինք, եւ նրանք ժամը` 11:40-ին արդեն քաղաքապետարանում էին: Այսինքն` քաղաքային իշխանությունն էլ էր սպասում, որ այս հարցն այդպիսի քննարկում պետք է չունենա: Ցավում եմ, որ ունեցանք ոչ տեղին քննարկում, որը սազական չէր: Պատվի անկյունները, թանգարանները մանկապարտեզներում, մեր երեխաներին եւ ապագա սերնդին հայրենասիրությամբ կրթելու օջախներ կարող են լինել: Մենք դեռ չենք ավարտել պատերազմը, հարգելի՛ այն գործընկերներ, որոնք դեմ էին այդ նախագծին: Պարտավոր ենք մեր երեխաներին, ապագա սերնդին, որոնք ապագա ԵԿՄ անդամներն են լինելու, կրթել ռազմահայրենասիրական ոգով: Եվ ես անգամ հարց բարձրացրի, որ գիտենք, թե ԵԿՄ-ն ինչ է արել մեր երկրի պետականության համար, հարգելինե՛րս, դուք ի՞նչ եք արել: Պատասխանեցին, թե մենք էլ Մաշտոցի պուրակում բուտիկների դեմ էինք պայքարում, ծիծաղելի է:

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ ՏԱՆԵԼ ԱԶԳԻ ՄԵՋ»

– Ամեն դեպքում, ինչո՞ւ ընդդիմությունը որոշեց կանգնել Սասուն Միքայելյանի թասիբին, երբ նա նույն իշխանության մեջ է եւ իրենց պատգամավորն է:

– Եկեք չանձնավորենք, ԵԿՄ-ն եղել է, կա եւ կլինի, անկախ նրանից, ով կլինի նրա ղեկավարը: Մանվել Գրիգորյանը կլինի, թե հիմա Սասուն Միքայելյանը կամ վաղը մեկ ուրիշը, մենք չպետք է քաղաքականացնենք այն: Սա, որպես քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ընդամենը մեր փոքրիկ լուման պետք է լիներ այն տղաների համար, որոնք պատերազմել են: Մինչդեռ «Իմ քայլից» եղան տգեղ արտահայտություններ, որոնց նույնիսկ չցանկացա անդրադառնալ, որովհետեւ այդ աստիճան չէի իջնի: Ասում էին` ՀՀԿ-ականների հետ են, էս են, էն են... Եղբա՛յր, խրամատում չկա ԲՀԿ, ՀՀԿ, ՔՊ, դաշնակ, մենք բոլորս հայ ազգ ենք: Իսկ այն մարդիկ, ովքեր տարանջատում են ազգին, ստոր են: Չի՛ կարելի բաժանարար գծեր տանել ազգի մեջ, ազգը պետք է լինի միասնական: Եղիր տարբեր քաղաքական գաղափարների կրող անձնավորություն, բայց երբեք մի՛ տարանջատիր ազգին: ՀՀԿ-ականները թո՞ւրք են, ինչ են, չի՛ կարելի, ամեն տեղ էլ կան լավ եւ վատ մարդիկ: Այդ քննարկումից ես հասկացա մեկ բան` իրենք, պարզապես, վախենում են:

– Ինչի՞ց է վախենում իշխանությունը, ռազմահայրենասիրական դաստիարակությունի՞ց:

– Ոչ միայն ռազմահայրենասիրական դաստիրարակությունից, իրենց երազների մեջ էլ են  արդեն ՀՀԿ-ականները գալիս, մի տեսակ վախեցած են: Այ մարդ, ՀՀԿ-ն գնացել է, դուք ձեր գործով զբաղվեք, ինչո՞ւ եք վախենում, եկեք ձեզ տանենք վախ հանողի մոտ: Ինչ լինում է, պատճառաբանում են, թե այս մեկն է մեղավոր, չի՛ կարելի, այս ամենը փուչիկ է, որը մի օր պայթելու է, ու այդ օրը մոտ է:

«ԱՆ-Ը ԼՈՒՐՋ ՄՈՏԵՑՈՒՄ ՉՑՈՒՑԱԲԵՐԵՑ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

– Որպես բժիշկ, ի՞նչ կասեք համավարակի դեմ տարվող պայքարի մասին: Հիմա ամենաբարձր մակարդակով մեզ սովորեցնում են, թե ինչպես ճիշտ դիմակ կրել եւ ձեռքերը լվանալ: Սա՞ էր պայքարի ամենաարդյունավետ միջոցը, երբ կորոնավիրուսով վարակվածների ու մահերի թիվը, մեղմ ասած, արդեն սարսափելի է դառնում:

– Բազմիցս նշել եմ, որ սխալ ուղղությամբ գնացին կանխարգելիչ աշխատանքները եւ իշխանությունն ականջալուր չեղավ ընդդիմադիր գործիչների կողմից խնդրի բարձրաձայնմանը: Որպես բժիշկ, այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվեցին, գնահատում եմ ոչ բավարար, եւ դրա հետեւանքն է, որ այսօր ունենք այսպիսի քանակությամբ վարակված պացիենտներ: Ավելին` վարակակիրները միայն այդ 8 հազարից ավելը չէ, կան նաեւ հազարավոր պացիենտներ, որոնք վարակակիր են, բայց  չունեն որոշակի սիմպտոմատիկաներ եւ չգիտեն, որ վարակված են կորոնավիրուսով: Լուրջ մոտեցում չցուցաբերեց Առողջապահության նախարարությունը, եւ դրա համար ունենք այս իրավիճակը: Պետք է լիներ համալիր մոտեցում, եւ ավելի վաղ սկսեինք ազգաբնակչության համար նախատեսված թրեյնինգները` ձեռքերը լվանալու, դիմակ կրելու եւ ձեռնոց հագնելու հետ կապված: Այս կոնտեքստում Առողջապահության նախարարությունը 2-3 քայլ, կարծես, ավելի հետ է, մինչդեռ հակառակը պետք է լիներ, ինչպես եղավ մեր հարեւան երկրում` Վրաստանում: Ընդհանրապես` խորհուրդ կտայի Առողջապահության նախարարությանը վերանայել իր ռազմավարությունը: Նախարար Արսեն Թորոսյանը շատ էմոցիոնալ է, եւ այդ ֆակտորը խանգարում է իրեն աշխատել, եւս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս, որպեսզի այդ  էմոցիոնալ վիճակը դնի մի կողմ  եւ ավելի սթափ ու սառը մոտենա խնդիրներին: Իր այդ վիճակի հետեւանքով էր նաեւ, որ սխալ արտահայտություն արեց հարեւան երկրի առողջապահական համակարգի վերաբերյալ, ինչի պատճառով ընկել ներողություն էին խնդրում Վրաստանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում