Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության. Պարույր Հայրիկյան

Արխիվ 16-20

Անկախության վերականգնման տոնի խորհրդի մասին ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ թեպետ վերահաստատեց, որ այն ազգային կարեւորագույն տոներից մեկն է, բայց, որպես ազգային կարեւորագույն տոն, նախեւառաջ առանձնացրեց Ղեւոնդ Ալիշանի մատնանշած հայ ազգի ստեղծման տոնը, որը կապված է Հայկի եւ Բելի ճակատամարտի օրվա հետ:

Իմաստուն ազգերն իրենց պատմության խորքերն են մտնում եւ այդ խորքերից բացահայտում ու սերունդների սեփականությունն են դարձնում ազգի ծագման իրադարձությունները: Հրեաները նույնիսկ հասել են Ադամի եւ Եվայի ստեղծմանը, իսկ մենք` հայերս, չնայած ունենք Ղեւոնդ Ալիշանի պես պատմաբան ու նախահայր, ով ասել է, որ հայ ազգի ստեղծման օրը պետք է լինի մեծագույն տոն,  անտարբերության ենք մատնել: Խոսքը` Նավասարդի տոնի մասին է, այսինքն` բուն Հայոց թվականի սկիզբը, որը նաեւ նշվում է հայ իրականության մեջ: Մեր ամենակարեւոր տոնը պետք է ազդարարվեր օգոստոսի 11-ին: Ի դեպ, հետաքրքրիր պատահականությամբ, եթե անցնում ենք նոր տոմարի, ապա օգոստոսի 11-ը դառնում է օգոստոսի 23, այսինքն` 1990 թվականին անկախության հռչակագրի ընդունման օրը: Ինչ վերաբերում է 1918 թվականի մայիսի 28-ին, պետք է ընդունենք, որ տխուր պայմաններում այն իրականություն դարձավ, ինչը մեզ պարտավորեցնում է վերանայել պատմության ընթացքում մեր թույլ տված սխալները եւ ճշմարտությամբ առաջնորդվել: Որքան էլ մեր արժանավոր, նվիրյալ նախնիները պայքարում էին Հայաստանի ինքնավարության համար, սա չէր ճշմարտությունը, այն ազգի նսեմացում էր, ազգի ստորացում: Մեր քաղաքական գործիչներն իրենց ազգային քաղաքական ընկալումով շատ փոքրիկ էին ու չէին համարձակվում երազել անկախ Հայաստան, բացի ազատություն երազող Միքայել Նալբանդյանից եւ Ռափայել Պատկանյանից, ով ասում էր. «Հայ է նա, ով կըղձա անկախ Հայաստան»: Մինչդեռ քաղաքական, իբրեւ թե շատ մարտական, վճռական պայքար էր սկսվել ընդամենը ինքնավարության համար` Թուրքիայի ներսում Ռուսաստանի հովանու ներքո հայկական ինքնավարության: Սարսափելի է, բայց ազգը պատրաստ չէր անկախության: Դրա համար Վրաստանը մայիսի 26-ին անկախություն հռչակեց, հետո ազերիները, որ դեռ ազգ չէին, անկախություն հռչակեցին, եւ նոր միայն հայերը ստիպված եղան ազդարարել, որ իրենք ստանձնում են հայ ժողովուրդի իշխանությունը: Մեկ տարի հետո միայն ազգային գիտակցությունն այնպիսի մակարդակի հասավ, որ պետականորեն ազդարարեց մայիսի 28-ը Հայաստանի անկախության օր: Բայց մեր հայրերը որտեղի՞ց իմանային, որ 70 տարի հետո` սրիկաներ են ի հայտ գալու ու իրենց ստեղծած տոնը փոխելու են` համարելով Առաջին հանրապետության անկախության օր: Այսպիսի սրիկայություն աշխարհը չի տեսել, որ նախնիները տոն ստեղծեն, ազգային ձեռքբերում ունենան, եւ հետո գան ինչ-որ լակոտներ (այլ բառով չի կարելի կոչել ՀՀՇ-ական թափթփուկ կեղտերին) եւ ուրիշների ստեղծած տոնն այլ կերպ ներկայացնեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Պ. Հայրիկյանի հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում. 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում