«Բեւեռների միացումը» գրասենյակ է բացել Երեւանի կենտրոնում
Արխիվ 16-20«Նորք-Մարաշ» զինված խմբի առաջնորդ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ երեկ տեղեկացրեց, որ նաեւ իր մասնակցությամբ ստեղծված «Բեւեռների միացում» ազգային նախաձեռնությունն այսուհետ ունի նաեւ գրասենյակ: Ավելին` մոտակա օրերին նա խոստացավ հայտարարել գրասենյակի պաշտոնական բացման օրը եւ ժամը: Ա. Վարդանյանը նաեւ նշեց, որ այս գրասենյակի բացմանը կհետեւի մի քանի այլ գրասենյակների բացումը, այդ թվում` նաեւ մի քանի մարզերում: Նախատեսվում է «Բեւեռների միացում» ազգային նախաձեռնության գրասենյակներ բացել ոչ միայն ՀՀ բոլոր մարզերում, այլեւ` Սփյուռքում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

