ՆԻԿՈԼԻ ՇԱՂԳԱՄԸ ԹԱՐՍ Է ԲՈՒՍՆՈՒՄ

Արխիվ 16-20

«Ժողովրդիս վարչապետը» հիմա հեռուստակադրերում երեւում է բացառապես դիմակով: Ճիշտ է, դիմակը ծուռ է դնում, բայց դրանում որոշակի դրական բան կա: Քանի որ շատ է սիրում պատմել «առաջնագծում խրամատ փորելու» մասին, այնուամենայնիվ, այդ դիմակը նրան թույլ չի տալիս «խրամատ փորել» սեփական քթանցքում: Սակայն գեղագիտական տեսակետից նրա հեռուստապատկերը չի շահել, քանզի «վոժդը» հիմա դարձել է լրիվ կեղտաբերան` այն աստիճանի, որ անգամ երեկվա երկրպագուներն ամոթից գետինն են մտնում այդպիսի վարչապետ ունենալու պատճառով:

 

«ՉԻՊԸ» ԼՐԻՎ ԽՓԵԼ Է

Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին` Միքայել Մինասյանի կողմից հնչեցրած կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, Նիկոլը ի ցույց դրեց նաեւ սեփական ծայրահեղ ցածր կրթական մակարդակը: Չհերքելով հանդերձ այդ խայտառակ փաստերը` նա ամբարտավան տոնով պնդեց, որ միեւնույնն է` ՊԵԿ-ը այլ կերպ վարվել չէր կարող: Դա հավասարազոր է «Լավ եմ անում» բանաձեւի, սակայն Մ. Մինասյանին հակադարձելու փորձը նրա մոտ ստացվեց շատ գռեհիկ: Նա փորձեց Սերժ Սարգսյանի ընտանիքին «տեղավորել» «Պապը եւ շաղգամը» հեքիաթի սյուժեում, բայց քանի որ բուն հեքիաթը շատ վատ գիտի (թերեւս ծանր մանկության հետեւանքով), ապա մոտը ստացվեց գռեհիկ հայհոյաբանություն: Ստացվեց, որ պատգամավորը նրան ասում է` քեզ մեղադրում են ծանրագույն կոռուպցիոն հանցագործությունների մեջ, եւ նա պատասխանեց, որ մեղադրողի ընտանիքի վրա քրեական գործեր կարել կտա: Ի դեպ, այդ սպառնալիքը, կարծես թե, Նիկոլին շատ է դուր գալիս, քանզի դա հղեց ոչ միայն ՀՀ երրորդ նախագահի ընտանիքին, այլ նաեւ հաջողացրել էր ակնարկել ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին, որ եթե փորփրի` վերջինիս ընտանիքում էլ մի բան կգտնի: Ինչեւէ, Միքայել Մինասյանն այդ կեղտաբերան խոսքն անարձագանք չթողեց. «Որքան եփես, ականջները, միեւնույնն է, հում են մնում... Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է: Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոյանն էլ արձանագրեց. «Մինչեւ Բիլլ Գեյթսն ամբողջ աշխարհին չիպավորում է, մեր վարչապետի չիպն ԱԺ-ում երեկ խփել էր»:

Նշենք, որ Նիկոլի «չիպը խփելու» պատճառը միայն կոռուպցիոն սկանդալը չէ: Այսօր` մայիսի 29-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրավոր կերպով կներկայացնի իր խորհրդատվական եզրակացությունը` 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԴ 7-րդ հոդվածի լույսի ներքո (պատիժ չկա առանց օրենքի)` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում: Կարելի է պատկերացնել, թե ինչպես է խուճապի մեջ հայտնվել Նիկոլը Ռոբերտ Քոչարյանին կրկին ազատության մեջ տեսնելու հեռանկարից... Նիկոլի համար վախեցնող հանգամանք է նաեւ դատարանների վարքագիծը` իր ցանկությամբ ձերբակալված անձանց դատարանների կողմից ազատ արձակելը: Նաեւ չի կարողացել կրկին կալանավորել «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին, չնայած, ըստ չար լեզուների, միջնորդություն ներկայացնողը անձամբ գլխավոր դատախազն էր: Վատ ազդանշաններ գալիս են եւ Մոսկվայից: Գազի գինը վրացիներին 15 տոկոս զեղչելը շռնդալից ապտակ էր, հիմա էլ գումարվեց Inforuss.info հարթակի տագնապալի վերլուծականը: Մասնավորապես. «Վարչապետի ներքաղաքական դիրքերը թուլանում են, ընդ որում, այդ գործընթացն ուղղակիորեն կապված է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործընթացի հետ: Եթե Մոսկվան եղբայրական հարաբերություններ է կառուցում Հայաստանի հետ, ապա ԱՄՆ դրածոն պարզապես ռուսատյացությունը փոխարինել է հանրային ելույթներում սիրալիրությամբ` փորձելով թաքցնել երկրում եւ իշխանության մեջ լարվածության աճը»: Եվ Նիկոլին «ԱՄՆ դրածո» պիտակելը հոդվածում կրկնվում է մի քանի անգամ: 2018-ից ի վեր նման բան դեռ չէր եղել: Կարճ ասած, Նիկոլի շաղգամը թարս է բուսնում:

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ՀՆԱԶԱՆԴ ՍՏՐՈՒԿ ՉԻ ՍՏԱՑՎԻ

Մայսի 29-ին, այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ռ, Քոչարյանի գործով եզրակացության հրապարակման օրը, Նիկոլը խոստացել էր վարակվածների «թիվ խփել»` ունենալ 10 հազարի ցուցանիշ: Թե արդյոք ինքը կամ «հայկական դոկտոր Մենգելե» Արսեն Թորոսյանը կհամարձակվի հայտարարել, որ մեկ օրում վարակվածներն ավելացել են 1800-ով` այսօր կտեսնենք սեփական աչքերով: Սակայն այդ ահասարսուռ թվերը Նիկոլն օգտագործում է մեկ այլ բանի համար` անընդհատ պահանջելով քաղաքացիներից դիմակ կրել ամենուրեք` սպառնալով անխնա տուգանքներով: Մինչդեռ ճակատագրի հեգնանքով այդ դիմակները կարծես դառնում են «ռուսական ռուլետկա»` դիմակների խոշորագույն արտադրող «Տավուշ տեքստիլում» վարակվածների թիվը 7-ից հասել է 80-ի...

Իսկ Նիկոլը լրիվ դիմակացավ է կպել:  «Ոչ ոք չի  կարող բացառել, որ մենք կարող է ստիպված լինենք վերադառնալ կարանտինի, բայց կարող է նաեւ մինչ այդ խստացման այլ մեթոդներ կիրառվել: Մասնավորապես, կարող է որոշում կայացվել, որ դիմակ կրելը պարտադիր է փակ եւ բաց տարածքներում: Այս պարագայում, երբ դիմակի առկայությունն է պարտադիր, նրա համար է, որ քաղաքացին կանգառ հասնելիս կամ փակ տարածությունում օգտագործի, իսկ երբ քաղաքացին առանց դիմակի քայլում է, մենք չգիտենք` նրա մոտ դիմակ կա՞, թե՞ ոչ: Իսկ ֆիզիկապես բոլորին ստուգել հնարավոր չէ: Հաջորդ հնարավոր խստացումը կարող է լինել սա, որ դիմակ կրելը պարտադիր դառնա հնարավոր բոլոր տարածքներում` բաց եւ փակ: Միայն տանը մարդը հնարավորություն կունենա դիմակ չկրել»,- հայտարարել է Փաշինյանը: Իսկ «չիպը խփելու» օրը` չորեքշաբթի, նա անգամ սպառնացել էր անգամ տանը դիմակ կրելը դարձնել պարտադիր: Ի՞նչ է դա, բորբոքված ուղեղի արգասի՞ք, թե՞ հանրությանը ճնշելու տեխնոլոգիա: Անվտանգության փորձագետ Արմեն Այվազյանը, օրինակ, դա բնութագրում է «բժշկական ֆաշիզմ»:

Իրականում ամեն նոր բան լավ մոռացված հինն է: Հին Հռոմում դիմակ կրելը ստրուկների ատրիբուտն էր: Ստրուկը հրամանով դիմակ էր դնում, որպեսզի չկարողանա առանց թույլտվության ուտել, զայրույթի պահին թքել տիրոջ վրա, եւ վերջապես` որպեսզի կոտրվի նրա ոգին եւ կամքը: Դիմակը կարող էր հանել միայն թույլտվությամբ... Այսինքն` քայլասերված խունտան փորձում է այդ «դիմակամոլությամբ» ՀՀ քաղաքացիներին վերածել հնազանդ ստրուկների, վարժեցնել ամենաաբսուրդային պահանջների կատարմանը: Կոտրել կամքը եւ ոգին: Նրանց պետք են հնազանդ ստրուկներ, որպեսզի վաղը չըմբոստանան, երբ Նիկոլն անցնի Արցախի հարցի լուծման պարտվողական «փուլային տարբերակին»: Սակայն նույն Նիկոլն ու նրա դեղնակտուց թրաշամանուկները շատ վատ գիտեն պատմությունը: Հնագույն ժամանակներից կան վավերագրեր, որ ամենավատ ստրուկը ստացվում է հայից... Օտարները վաղուց գիտեն, որ հայից ստրուկ սարքել չի լինի, իսկ սրանց գլուխը  դա չի մտնում: Ու ոչ միայն հեռավոր անցյալի փաստերը, այլ անգամ 1918-ի իրողությունները: Մեջբերենք Նժդեհի` 1918-ի մայիսի հրամանը. «Պատմական Գուգարք աշխարհի քաջորդինե՛ր, անտուն-անտերական հայ գաղթականնե՛ր, եկել է ժամը, որ մենք` Հայկ Նահապետի թոռներս, արժանին հատուցենք մեր նենգ ու դավադիր թշնամուն, որ այնպես անողոքաբար գերեզմանների վերածեց լույսի եւ արդար վաստակի մեր սուրբ Հայրենիքը: Անագորույն թշնամին նորից իր սուրն է բարձրացրել մեր կյանքի վրա, մեր Աստծո վրա: Հավատանք մեր ուժին, մեր Աստծուն: Ուրեմն հայե՛ր, եկե՛ք միանանք հանուն սուրբ գործի, հաղթանակ տանենք մահի եւ արհավիրքի հանդեպ, Գուգարքի այս խոր նվիրական ձորը դարձնենք թշնամու գերեզմանը: Ի՛ զեն հայեր, ի՛ մարտ»:

Մի՞թե սրանց թվում է, որ այդպիսի հրամաններով հաղթական մարտի գնացող ազգից ստրուկ կստացվի: Մի՞թե պատրանքներ ունեն, որ հնարավոր է Շուշին ազատագրող, մահվանն ընդառաջ երգուպարով գնացող հային ստրկացնել: Մտքներիցդ հանեք, դա հայերն են, այլ ոչ թե ձեր թիմի գենետիկ աղբը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում