Հաղթանակը չի՛ վաճառվում․ Վիտալի Բալասանյան

Արխիվ 16-20

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջեւմ գրում է․ 

Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման եւ տնտեսության զարգացման ծրագրերը։
Ես եւ «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն եւ բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի եւ Արցախի շահերն արդյունավետորեն պաշտպանելու եւ մեզանում արդարություն հաստատելու համար։ Սակայն ընտրությունների արդյունքներն այլ տեսք ունեցան։ Նախագահի թեկնածու առաջադրված եւ ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի ստեղծած արհեստական աղմուկը, ընդդիմադիր դաշտից ձայներ փախցնելու արատավոր մարտավարությունը, ինչպես նաեւ արտաքին միջամտությունը հնարավորություն չտվեցին ընտրողին ռացիոնալ որոշում կայացնել։ Իր բացասական դերակատարումն ունեցավ նաեւ նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։ Արդյունքում անհասկանալի գաղափարական հենքով իշխանություն։

Հարգելի՛ ընտրողներ

Մենք ընտրություններին մասնակցեցինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Կարգախոսն այդ երկու ենթատեքստ ուներ։
Դա ուղերձ էր այն մասին, որ Արցախյան պատերազմում մեր ձեռքբերումները չեն զիջվելու։ Անկախ Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեր խնդիրն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է եւ մեր երկրի անվտանգության ապահովումը՝ սահմանադրորեն ամրագրված տարածքով։
Մեր կարգախոսի մյուս բաղադրիչը վերաբերում էր ներքին կյանքին։ Մենք դրանով ընտրողին խոստանում էինք, որ իր տված քվեն ներքաղաքական քստմնելի առեւտրի առարկա չի դառնալու եւ պաշտոնի հետ չի փոխանակվելու։ Համոզված էինք, որ մեր հիմնական մրցակիցների պարագայում ճիշտ հակառակն է եւ կյանքն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք։
Հայտնի նշանակումները եկան ապացուցելու մեր ասածներն առ այն, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության եւ առեւտրի հնարավորություն է՝ արցախցու թիկունքում եւ հայության շահերի հաշվին։ Վտանգավորն այն է, որ տեղի ունեցած առեւտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի եւ ուղղված է Արցախի շահերի դեմ։ Այդ առեւտուրը տեղի է ունեցել ոչ առանց արտաքին խաղացողների մասնակցության, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։
Ընտրողին ամենակեղտոտ ձեւով խաբել են։ Իրար հայհոյող, իրար մահացու մեղքերի մեջ մեղադրող սուբյեկտներն արտաքին միջամտության ու ներքին «բազառի» արդյունքում հայտնվեցին իրար կողք-կողքի։ Ավելի ճիշտ՝ նրանք երբեք էլ իրարից հեռացած չէին եղել։ Պարզապես ժանրի կանոնների համաձայն ներկայանում էին տարբեր դեմքերով ու տարբեր դիրքերից։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ քաղաքական դաշտում այժմ հստակություն կա։ Մի կողմում անհասկանալի գաղափարական հենքով ու կասկածելի նպատակներ հետապնդող իշխանություններն են, իսկ մյուս կողմում՝ մենք ենք որպես ընդդիմության դրոշակակիր։
Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել, ինչը նվազեցնում է անվտանգության հարցերում մեր հնարավորությունները։ Նաեւ՝ ներքին սոցիալ-տնտեսական կյանքում բեկում մտցնելու տարբերակները։

Հարգելի՛ արցախցիներ

Մենք մինչեւ վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին։
Հիմա առավել քան երբեւէ պետք է համախմբված ու զգոն լինել։ Ռազմի դաշտում մեր տարած հաղթանակը չպետք է թույլ տանք, որպեսզի փոշիանա դիվանագիտական միջանցքներում եւ հայտնվի խարդավանքների ցանցում։
Թող բոլորն իմանան, որ հաղթանակներին տեր կանգնող ուժ եւ կամքի տեր ժողովուրդ կա, որքան էլ որ տարատեսակ դավադրություններ կազմակերպվեն մեր թշնամիների ու նրանց 5-րդ շարասյան միջոցով։
Ի դեպ, երեկ Ադրբեջանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ Ալիեւը, հավանաբար ոգեւորվելով պաշտոնական Երեւանի հղած «մեսիջներից», հայտարարել է, որ ոչ միայն Արցախն է գրավելու, այլ նաեւ մտնելու է Երեւան։
Ալիեւը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչեւ Հեյդար Ալիեւ, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սեւանում ու մտնել Երեւան։ Չի բացառվում, որ նրանց ոգեւորության պատճառը նույնպես այն օրերի պաշտոնական Երեւանի պարտվողական խաղաղասիրությունն ու Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկությունն էին։
Ալիեւ կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը։ Արցախն ամուր կանգնած է իր դիրքերում եւ եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սրով գալ, ապա հայ ժողովրդի հավաքական սրի օգնությամբ դուրս կշպրտվի ու կջախջախվի։ Այս անգամ՝ ամբողջական ու վերջնական։

Հաղթանակը չի՛ վաճառվում։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում