Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ. Արտակ Զաքարյան

Արխիվ 16-20

Քաղաքագիտությանը հայտնի են կառավարման ռեժիմի (ֆր. regime — կառավարում) երեք հիմնական տիպեր՝ դեմոկրատիա, ավտորիտարիզմ և տոտալիտարզմ։

Հայաստանի քաղաքական գործընթացներն առաջ են քաշում կառավարման ռեժիմի նոր տեսակ, որը կոչվում է բառադիզմ։ Այս թեզի լավագույն հիմնավորումը տրվում է COVID-19-ի դեմ ծավալված համաշխարհային պայքարի համեմատական արդյունավետությամբ։

Բոլոր չափումներով պարզվում է, որ համավարակի դեմ արդյունավետ կարող են պայքարել ինչպես դեմոկրատիզմի, այնպես էլ ավտորիտարիզմի կամ տոտալիտարիզմի վրա հենված կառավարման ռեժիմները։ Համավարակը չի կարողանում հաղթահարել միայն «բառադիզմի» վրա հիմնված կառավարման ռեժիմը։

Հայաստանում բառադիզմի ռեժիմի դրսևորումներն ակնհայտ են կառավարման գրեթե բոլոր ոլորտներում։ Եթե դեմորկրատիզմի ռեժիմին բնորոշ են քաղաքական որոշումների հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային կարծիքի արժևերումը, ապա բառադիզմի ռեժիմն իրականացնում է նույնի իմիտացիան՝ սեփական որոշումների համար դրսևորված ակնհայտ անպատասխանատվությամբ։ 
Եթե ավտորիտարիզմի ռեժիմին բնորոշ են իշխանության կենտրոնացումը մեկ անձի, կամ խմբի կողմից, ապա հայկական բառադիզմը կրկնօրինակում է նույն մեթոդները՝ ավելացնելով տվյալ անձի կամ խմբի բացարձակ անպատասխանատվության, քաոտիկության և թափթփվածության իրեն բնորոշ վարքագիծը։

Տոտալիտարիզմի ռեժիմի հետ բառադիզմը դեռևս մեծ ընդհանրություններ չունի՝ բացառությամբ այլակարծության դեմ անզիջում պայքարի, սեփական սխալները չընդունելու, ժողովրդի թշնամիներ փնտրելու, ինչպես նաև մասսայական քաղաքական դատավարությունների կազմակերպման դրսևորումները։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ձևավորված կառավարման նոր՝ բառադիզմի ռեժիմը դեմորկատիզմի, ավտորիտարիզմի և տոտալիտարիզմի անորակ խառնուրդ է։ Կարծում եմ, քաղաքագիտությունը դեռ երկար ժամանակ ուսումնասիրելու է, այս քաղաքական նորագոյացության բացասական ազդեցությունը Հայաստանի և Հայ ժողովրդի կենսագործունեության վրա։

Մասնավորապես՝ պետք է ուսումնասիրվի, թե ինչու՞ է բառադիզմի ռեժիմը վտանգում ՀՀ անվտանգության համակարգերի, հանրային առողջության ապահովման, արժեքային դաշտի, սոցիալ-տնտեսական նվազագույն շեմերի ապահովման, ինչպես նաև կենսական նշանակության մի շարք այլ շահեր։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում