Էդվարդ Նալբանդյանը տեսակապով պատասխանում է Ապրիլյան հանձնաժողովի հարցերին
Արխիվ 16-20Ազգային ժողովում մեկնարկել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական փակ նիստը: Հանձնաժողովականները տեսակապով կապ են հաստատել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նալբանդյանը անձամբ նիստին չի ներկայացել, քանի որ բնակվում է Մոսկվայում:
Հիշեցնենք՝ Քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ: Հանձնաժողովի նիստին արդեն մասնակցել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Մինչ այս պահը հանձնաժողովի հրավերը մերժել և հարցերի չի պատասխանել միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

