Գրահրատարակչական դաշտում տիրող ոգևորությունը կարող է անհետանալ․ Արքմենիկ Նիկողոսյան

Արխիվ 16-20

Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։ Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, անդրադարձ կատարելով խնդրին փաստում է՝ պետք է համախմբվել՝ համատեղ ուժերով պայքարելու անօրինական տարածումների դեմ։

«Այն ոգևորությունն ու ակտիվությունը, որ վերջին տարիներին առկա է գրահարատարկչական դաշտում, կարող է անհետանալ մի պարզ պատճառով, որ սկսվել է մի շարժում, որը, գուցե, ակամա միտված է խորտակելու գրքի ապագան Հայաստանում։ Համավարակի տարածմանը զուգընթաց մարդիկ սկսեցին պղտոր ջրում ձուկ որսալ։ Սկսեցին չալարել ու հեղինակային իրավունք ունեցող գրքերը դնել համացացնում՝ հեռախոսներով հատիկ-հատիկ լուսանկարելով էջերը կամ սկանավորելով գրքերը։ Որոշ մարդիկ էլ սկսեցին վաճառել գրքերի PDF-ները։ Այս ընթացքում մենք տարբեր մարդկանց հետ ենք զրուցել ու հասկացել ենք, որ շատերը չեն էլ հասկանում, որ այդ կերպ վնասակար գործ են անում»,-պատմում է Արքմենիկ Նիկողոսյանը։

Հաշվի առնելով նմանատիպ միտումները՝ հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։

«Գիրքը ժամանակակից աշխարհում նաև ապրանք է, գրքով զբաղվող մարդիկ բարձր նպատակներից զատ հետապնդում են բիզնես նպատակներ։ Յուրաքանչյուր գրքի ստեղծման հետևում մեծ թվով մարդիկ են կանգնած՝ հեղինակ, խմբագիր, էջադրող, դիզայներ, տպագրիչ և այլն։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր հաջորդ գիրք ստեղծվում է նախորդի վաճառքից ստացված եկամտի շնորհիվ։ Այսինքն՝ եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել»,-նշում է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրը։

Արքմենիկ Նիկողոսյանը փաստում է՝ գիրք գնելը պետք է ընկալել ոչ թե որպես ինչ-որ մարդկանց հարստացնելու քայլ, այլ հարգանքի տուրք սիրելի հեղինակներին, թարգմանիչներին, դիզայներին, խմբագիրներին և այլոց. «Գովելի է տարբեր խմբերում գրականության քարոզչությունը, բայց չի կարելի աչքերը փակել և անցնել նման մարդկանց կողքով, որոնք նման անօրինականությամբ են զբաղված։ Այս ամենի պատճառով մենք վաղը չենք կարողանա հրատարակել նոր գրքեր, քանի որ ռեսուրսներ չենք ունենա։ Վերջին 10 տարում հայաստանյան հրատարակիչները հսկայական աշխատանքներ են արել, և ցավալի կլինի, որ կորցնենք եղած նվաճումները»,-հավելում է նա։

Հիշեցնենք, որ «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։ Նախաձեռնության շրջանակում իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում