Պետերբուրգում կթույլատրեն դիմակ չկրել փողոցում
Արխիվ 16-20Սանկտ Պետերբուրգի բնակիչներին հունիսից կթույլատրեն դիմակներ չկրել փողոցներում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սմոլնիի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հունիսի 1-ից մինչեւ 14-ը կսկսեն մեղմել քաղաքում ավելի վաղ սահմանված սահմանափակումները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Մասնավորապես, փողոցներում դիմակների եւ ձեռնոցների կրումը խրախուսական բնույթ է կրելու։ Ընդ որում, անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը տրանսպորտում, խանութներում եւ այլ հասարակական վայրերում դեռեւս պարտադիր կլինի:
65 տարեկանից բարձր պետերբուրգցիների համար ինքնամեկուսացման պահպանումը նույնպես պարտադիր կլինի: Բացի այդ, քաղաքում կբացվեն գերեզմանոցները և կգործեն նոտարական և իրավաբանական գրասենյակները։

