Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն․ «Ժողովուրդ»

Արխիվ 16-20

«Բարձրաստիճան պաշտոնյաների համար գույքի, եկամուտների եւ շահերի տարեկան հայտարարագիրը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու ժամկետը, ըստ էության, ավարտվեց: Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ՝ այն նախատեսված էր մինչեւ այս տարվա մարտի 31-ը, սակայն հանձնաժողովը որոշեց երկարացնել այն մինչեւ մայիսի 31-ը: Այս հետաձգումն առաջին հերթին պայմանավորված էր նոր համակարգի ներդրմամբ եւ շահագործմամբ, որը լրացուցիչ խնդիրներ էր առաջացրել: Եվ չնայած արդեն ոչ աշխատանքային օրեր են, եւ նախատեսված ժամկետը մոտենում է իր ավարտին, այնուամենայնիվ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ օրս հայտարարագրման ենթակա պաշտոնյաներից ոչ բոլորն են հայտարարագրերն ուղարկել: «80 տոկոսը ներկայացրել է, մնացածն էլ այս օրերի ընթացքում կներկայացնեն: Դա օրենքի պարտավորությունն է, 31-ը վերջին օրն է, երբ կարող են ներկայացնել իրենց հայտարարագրերը: Խնդիրներ եղել են, մենք պետք է դրանք ամփոփենք, եւ առաջիկայում կներկայացվեն: Տեխնիկական խնդիրներ եղել են, եւ մենք ի սկզբանե էլ ասել էինք, որ բազան չափազանց հին է եւ առաջացնում է խնդիրներ», – նշեց Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ՝ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում օրենքով սահմանված քայլեր, պատիժներ կհետեւեն։

Հիշեցնենք, որ հայտարարագիր չներկայացնելը վարչական իրավախախտում է համարվում՝ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 169.28 հոդվածի: Երկու նախազգուշացումից հետո գործը պետք է ներկայացվի դատախազություն։ Օրենքում հստակ գրված է. «Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից նախատեսված հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո` 30 օրվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում