Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին «Փաստ»

Արխիվ 16-20

«Կարանք ժամը մեկ հանրաքվե անել, մենք վստահության ոչ մի խնդիր չունենք», երեկ Ազգային ժողովում ասել է «իմքայլական» Ալեն Սիմոնյանը: Այս ձեւակերպումը, առավել եւս այս նախադասությունն արտաբերելու տոնը լավագույնս է բնութագրում այսօրվա իշխանություններին: Ու խնդիրը նույնիսկ այն չէ, թե նման պնդման քանի տոկոսն է գոնե մի քիչ մոտ իրականությանը: 

Ցանկացած իշխանություն պարբերաբար նման հայտարարություններ արել ու անում է որոշակի PR էֆեկտ ապահովելու, հատկապես թիմին կուռ պահելու նպատակով: Սակայն շատ ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին: 

Հենց այս կետից են նաեւ սկսվում իրականությունից կտրվելու գործընթացը, մեծամտության եւ անսխալականության բարդույթները: Դրանից ելնելով էլ նույն այդ իշխանությունը սրընթաց կորցնում է իր վարկանիշն ու վստահության պաշարը:

 Ցավոք, այսօրվա իշխանություններն այդ ճանապարհին են, ու այդ մասին են վկայում բազմաթիվ երեւույթներ, այդ թվում՝ ընդդիմախոսների հետ շփվելու ոճն ու բառապաշարը, հասարակության նկատմամբ «մուննաթը» տարբեր թեմաների հետ կապված, ամեն ինչում բոլորին մեղադրելու մոլուցքը (բնականաբար, իրենցից բացի):

 Այդ մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն ամբողջովին տապալած, սակայն իր միակ սխալը հանրությանը չափից ավելի վստահելը համարող, օրումեջ տեսակետ փոխող իշխանությունը առկա վիճակի հաղթահարման, տնտեսական ահագնացող ճգնաժամի դեմն առնելու մասին մտածելու փոխարեն շարունակում է պնդել, թե ամեն ինչ վատ է, քանի որ ՍԴ գործող դատավորներին չեն կարողացել փոխել, ուստի նոր օրենքներ են պետք, նոր կարգավորումներ են պետք: Մեծամասնություն ենք՝ ինչ ուզենք, կանենք:

 Կարեւորը մենք ենք ու... մեր նեղ քաղաքական շահերը: Ահա ամբողջ տրամաբանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում