ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՆԻՍՏԸ՝ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է. Newsmedia.am

Արխիվ 16-20

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր) շարունակվում է լրագրող Թագուհի Ասլանյանի կողմից ներկայացված հայցի քննությունը` ընդդեմ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի` վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասով: Այսօր պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը, սակայն, ինչպես տեղեկացրեց մեր գործընկերը, այն հետաձգվել Է:
Իսկ դատական նիստի հետաձգման պատճառների, արդարադատություն իրականացնող մարմնի կողմից սպասվող ակնկալիքների շուրջ, Newsmedia.am-ը զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ հետ:

-Թագուհի, հերթական դատական նիստն այսօր հետաձգվեց՝ ինչո՞ւ: Հետաքրքիր է նաեւ իմանալ, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք ՝ դատական գործի վերջնարդյունքի հետ կապված:

-Այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր) նախատեսված էր իմ կողմից ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի դեմ ներկայացված հայցի քննության շարունակությունը` վիրավորանք հասցնելու համար հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին: Սա երկրորդ նիստն է, որը մեկ անգամ արդեն հետաձգվել էր՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար հայտարարված համավարակի և արտակարգ դրության պատճառով: Բայց այսօր էլ ընդամենը մեկ ժամ առաջ, Սաֆարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նիստը հետաձգելու համար՝ պատճառաբանելով, թե դատարանում իր շահերը ներկայացնող փաստաբանը հիվանդ է. ուստի պատճառը հարգելի է: Չնայած որևէ ապացույց և հիմք չէր ներկայացվել՝ հիվանդության հավաստիության մասին:

Դատարանում, իմ ներկահացուցիչ փաստաբան Լուսինե Վիրաբյանն այն հիմքով, որ հիվանդությունը հավաստող որևէ փաստաթուղթ չէր կցվել միջնորդությանը, դատավորին խնդրեց այնուամենայնիվ դատական նիստը շարունակել, քանի որ (նախորդ անգամ էլ հետաձգելով) դատական գործընթացը պարբերաբար ձգձգվում է: Այնուհանդերձ, գործը քննող դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարեց միջնորդությունը՝ նկատի ունենալով կորոնավիրուսով պայմանավորված վիճակը հանրապետությունում, և դատարան ներկայացնողների առողջության ապահովումը, ինչպես նաև հաշվի առնելով, որ պատասխանողն առաջին անգամ է, որ չի նեկայանում դատական նիստին: Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 2-ին:

Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա ես նախ եւ առաջ վստահում եմ իմ փաստաբանի պրոֆեսիոնալիզմին և սրտացավությանը՝ արդարությունը վերականգնելու հարցում: Քանի որ Ստյոպա Սաֆարյանի կողմից՝ իմ անձին վիրավորանք հասցնելու հանգամանքը վրդովվեցրել էր փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Լուսինե Վիրաբյանին, ով անձամբ ինձ հետ կապ հաստատեց , եւ պատրաստակամություն հայտնեց՝ անշահախնդրորեն իմ շահերը ներկայացնել դատարանում: Նրա շնորհիվ է, որ դատական գործընթաց է սկսվել, ինչի համար ես երախտապարտ եմ իմ փաստաբանին:

Վստահում եմ նաև գործը քննող դատավոր տիկին Նախշքարյանին, դատական համակարգի հետ երբևէ առնչված ծանոթներից, տարբեր փաստաբաններից՝ նրա անաչառության, անկողմնակալության, և անկաշառության մասին միայն դրական գնահատականներ եմ լսել, և հույս ունեմ, որ արդարադատություն կլինի:

Մանրամասները Newsmedia.am էլեկտրոնային օրաթերթում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում