Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է. Միքայել Մինասյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Արխիվ 16-20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր ֆեյսբուքյան գրառումներով են փոխանակվել:

Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ կապված Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման հետ, ինչի մասին բարձրաձայնել էր Միքայել Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե այսօր էլ լինի այդ բեռը, նույն կերպ ձևակերպվելու և ուղարկվելու է, և եթե ճանապարհին վայրէջք է կատարում Կրասնոդարում վերալիցքավորման համար և ծխախոտի մի մասը կամ լրիվ փորձ է արվում բեռնաթափել այնտեղ, ՀՀ իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում կրկին անդրադարձել է թեմային:

Նիկոլ Փաշինյանի գրառմանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառման մեջ ասվում է.

«Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում...

Ու այս անմակարդակ խփնվածը պնդում է, որ ինքն առաջնո՞րդ է։ Երկրի անվտանգության երաշխավո՞ր... Երկիրը համավարակից պաշտպանո՞ղ… Լու՞րջ:

Իսկ միայն այսօր մենք ունենք 12 մահ: 12 մարած ճակատագիր: 12 որբացած ընտանիք: Իսկ թիվ մեկ պատասխանատուն շաղգամ է խաղում: Ցավալի է: Շատ»:
 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում