Հասել ենք մաքսիմիալ պիկին. Առողջապահության նախկին նախարարը զգոնության կոչ է անում
Արխիվ 16-20«Կորոնավիրուսի առումով հասել ենք մաքսիմիալ պիկին: Մենք դեռ կունենանք օրական 300-400 վարակակիրների հայտնաբերում: Այստեղ խնդիրը ծանր հիվանդներին հնարավորինս ժամանակին և լիարժեք բուժօգնություն ցուցաբերելն է: Վարակվածության աստիճանը խուճապ չպետք է առաջացնի, ավելի զգոն պետք է լինենք մեծահասակների և հարակից հիվանդություններով տառապող մարդկանց նկատմամբ»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, ընդգծելով.:
-Պետք է ինչպես երբեւէ ավելի զգոն լինենք, իսկ այսօր ինչ ենք տեսնում... Տեսնում ենք, որ հանրային սննդի նկատմամբ վերահսկողությունը բացարձակ բացակայում է: Սրճարաններում երիտասարդները նստած են իրար քիթ մտած, իրար գիրկ նստած, սեղանները մոտ-մոտ դրած: Երիտասարդները չեն մտածում, որ եթե իրենք վարակը գուցե թեթև էլ տանեն, բայց իրենց տանը եղած քրոնիկ հիվանդություններով ծնողների, տատիկ-պապիկների համար` վիրուսը կարող է ճակատագրական լինել:
Զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

