Այսօր իրավապահ համակարգը լծվել է շոու միջավայր ապահովվելու գործընթացին, ինչը ցավալի է եւ անընդունելի. Փաստաբան
Արխիվ 16-20«Վերջին զարգացումները, (որոնք քիչ չեն. Ե.Վ.) ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը բազմաթիվ քայլերով նահանջ է ապրել: Երկար տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումները, օրինակ` ոստիկանության բաժիններում բռնությունը բացառումը, հիմա, նոր թափ ստացել: Գրեթե համատարած բնույթ է սկսել կրել ոստիկանական բաժանմունքներում բռնություն կիրառել, ամեն օր նման իրավիճակի ենք բախում»,- «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով իրավապահ համակարգում առկա իրավիճակին, ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը, ընդգծելով.
-Ոստիկանության ինստիտուտը վտանգված է այն առումով, որ իրավաբանությունից դուրս գործողություններ են կատարվում անհասկանալի մարդկանց ցուցումներով: Ականատես ենք լինում անհիմն ձերբակալություների, քրեական հետապնդումների շքերթների: Տպավորություն է, որ ոստիկանությունը շեղվել է իր իրական գործառույթներից: Այսօր իրավապահ համակարգը լծվել է շոու միջավայր ապահովվելուն գործընթացին, ինչը ցավալի է եւ անընդունելի:
Հ.Գ. Իշխանությունների` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ փաստաբանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

