Ավարայրից մինչև Սարդարապատ Ազատության պայքար. տեսանյութ
Արխիվ 16-20Իսպանիայի Վալենսիա քաղաքի հայ համայնքի ղեկավար ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Եվս մեկ հաղթանակ։
Մեր դպրոցի սաներն ու ուսուցիչները, այս դժվարին ու ծանր օրերին, ձեռքները ծալած չեն նստում։ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ միջոցառումները շարունակվում են։ Եվ ահա, Ավարայրի և Սարդարապատի հաղթանակներին նվիրված այս առցանց համերգը եկավ լրացնելու Եռատոնին նվիրված նախաձեռնությանը։
Եվ այս նախաձեռնություններին, երեխաների ելույթները համեմվեցին մեր տաղանդավոր արտիստների երաժշտական համարներով՝ ո՜չ միայն Իսպանիայից, այլև Հայաստանից և աշխարհից։
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և աջակիցներին։
Շնորհավոր մայիսյան հաղթանակները։
Առողջ եղեք։
#mayovictorioso
#հաղթականմայիս

