Դեռ հարց կլինի՝ տան մեջ պարտադիր կլինի դիմակ կրելը. Նիկոլ Փաշինյան
Արխիվ 16-20«Եթե դիմակ կրելու դե ֆակտո պարտադիրության վերաբերյալ մեր ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաև դե յուրե պարտադիր կդարձնենք դիմակի կրումն ընդհանրապես բոլոր տեղերում: Այսինքն՝ պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն-մենակ նստած է զբոսայգում, և 10 կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, բայց մենք դե յուրե պարտադիր կդարձնենք վերահսկողությունը: Մենք կարող ենք գնալ այն ճանապարհով, որ եթե առանց դիմակի մարդ կա, ուրեմն ինքը պետք է տուգանվի: Եվ իմ կոչն ու հորդորն է դիմակ կրել,- կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:- Դեռ հարց կլինի՝ տան մեջ պարտադիր կլինի դիմակ կրելը, թե ոչ»:

