ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ԳԱՄԱՌՋՈԲԱ
Վրաստանում Հայաստանի դեսպանը հայտնում է, որ Արսեն Թորոսյանը վրացիներից ներողություն խնդրելիս ծնկի չի եկել, ուղղակի ականջները կախ լռել ա…
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ
– Մի քիչ կամաց թվեր կրակի, հանկարծ ժողովրդի քանակը չգերազանցես:
ԱԿԱՆՋՆԵՐԸ ՀՈՒՄ Ա
Ըստ Այրվածքաբանության կենտրոնի` Հովիկ Աղազարյանն ինչքան էլ ինքնահրկիզվի, մեկ ա, գլուխը չի վառվի:
ОПЕРАЦИЯ Ы
Մաքսանենգների միությունից հայտնում են, որ նիկոլականները ծխախոտով բեռնված երրորդ օդանավը ուղարկել են Աբխազիա` «Թ հՏփՌ վՈ ՑՐՌ վՏփՌե ծրագրի շրջանակներում:
ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՍՈՉԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԽԱԽՈՏՈՎ ՕԴԱՆԱՎԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Սոչին հայկական ուղեւորատար օդանավ էլ է պարտակել, բայց պապիրոսս չպարտակեց:
ԸՆԿԵՐՈՎԻ ՄԱՀԸ ՀԱՐՍԱՆԻՔ Է
Ըստ վերլուծաբանների, Նիկոլին միայնակ` քադաֆիական վերջաբան չի սպասում, ամենայն հավանականությամբ, նրանց Չաուշեսկու զույգերի տրորած արահետներով կտանեն…
ԾՈ' ՆԻԿՈԼ, ԻՆԴՈ՞Ր ԻՍ (ՆԻԿՈԼԸ` ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՇՐՋԱՅՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՑՈԳՈԼԻ ՀԱՆԴԻՊԵԼԻՍ)
– Վա՜յ, ցոգոլ կա, Լեւոն Ակոպիչս ցոգոլի համար կսատկեր…
ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱԴՈՔՍԸ
Գործ տվողները եկել են իշխանության, բայց գործազրկությունը գնալով շատանում է:

