ԻՆՉՈՒ ՓԱԿԵՑԻՆ ՀԱՂՈՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԲԵՐԱՆՆԵՐԸ
Արխիվ 16-20Արդեն երկու օր է հայաստանյան տարբեր հեռուստատեսություններով հաղորդավարները եթեր են դուրս գալիս «դիմակավորված»: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` սա ո՛չ պարետի, ո՛չ էլ առավել եւս ՀՀ առողջապահության նախարարության որոշումն է, այլ` Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի: Այո, ինչպես միշտ, բովանդակությունը թողած` կրկին ձեւի հետեւից են ընկել: Իր օպերատորից անվտանգ հեռավորության վրա գտնվող հաղորդավարի բերանը փակելը, իհարկե, որեւէ տրամաբանության մեջ չի կարող դիտարկվել, որպես կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց: Ինչ խոսք, հատկանշական է, որ այս հարցում էլ Հայաստանն առաջամարտիկ է, օրինակ, նման երեւույթ չկա ո՛չ BBC-ում, ո՛չ CNN-ում, ո՛չ էլ ռուսական հեռուստաալիքներում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

