ՄԻԵԴ-ի հեղինակավոր վճիռը ՀՀ կառավարության ձեռքբերումը չէ

Արխիվ 16-20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից քնած ժամանակ կացնահարված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ընկերոջ` Հայկ Մակուչյանի եւ հարազատների ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի հայցերի առնչությամբ: Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ Ադրբեջանը տապալել է ազգային ատելության հիմքի վրա կատարված սպանության համար պատժի կրման ապահովումը` ներում շնորհելով, խրախուսելով ոճրագործին, որը չի տառապել որեւէ հոգեկան հիվանդությամբ: Այսպիսով` պետությունը խախտել է կյանքի իրավունքի դեմ ոտնձգության համար պատժի լիակատար ապահումը` հիմք ստեղծելով անպատժելիության համար: ՄԻԵԴ-ում դիմումատուների շահերի ներկայացուցիչ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԻ գնահատմամբ` տասնվեց տարվա դադարից հետո վերականգնվել է արդարությունը: «Իրավունքը» Ս. Սահակյանից հետաքրքրվեց, թե ՄԻԵԴ-ի նման վճռին հասնելու հարցում ի՞նչ ներդրում է ունեցել այսօրվա Արդարադատության կամ Արտաքին գործերի նախարարությունը:

– Ամենավաղ փուլերից դիմումատուների հետ կապը եղել եմ ես, եւ սա մասնավոր նախաձեռնություն է եղել: Այլ հարց է, որ Եվրոպական դատարանում կա ընթացակարգ, երբ մի երկրի քաղաքացին դատի է տալիս ոչ թե իր պետությանը, այլ Եվրոպայի խորհրդի անդամ այլ պետության, քաղաքացու երկիրն իրավունք ունի ներգրավել որպես երրորդ կողմ: Եվ քանի որ Գուրգեն Մարգարյանը եւ Հայկ Մակուչյանը ՀՀ քաղաքացիներ են, եւ գանգատը ներկայացված էր այլ պետությունների դեմ, Հայաստանը կարող էր օգտվել իր իրավունքից եւ կարող էր չօգտվել: ՀՀ-ն օգտվել է այս իրավունքներից եւ ներկայացրել է դիրքորոշումներ, որոնք աջակցել եւ ուժեղացրել են նաեւ դիմումատուների դիրքորոշումները, եւ այս տեսանկյունից մենք այս ամբողջ ժամանակահատվածում` 2013-ից մինչեւ օրս, շնորհակալ ենք պատասխանատու կառույցներին, որոնք հոգածության տակ են վերցրել այս առումով իրենց քաղաքացիներին եւ իրավական շահ են ցուցաբերել գործընթացում: Մենք նմանատիպ գործընթացներ տեսել ենք նաեւ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով եւ այլն: Բայց էլի եմ շեշտում` մենք այստեղ գործ չունենք միջպետական գանգատի հետ եւ պետությանը դատի տալու եւ պատասխանատվության կանչելու ծանրաբեռնվածությունը իրականացվել է անհատական լուծումների եւ անձերի մակարդակով:

– Այսինքն` ըստ Ձեզ, այս վճիռը չի՞ կարող տեղ գտնել վարչապետի կողմից ներկայացվող առաջիկա 100 փաստերի մեջ` որպես կառավարության ձեռքբերում:

– Կարծում եմ` պետք չէ մասնավոր գործերը վերագրել պետությանը: Պետությունը` որպես երրորդ անձ, կարող  է նշել, որ անպաշտպան չի թողել եւ ինչ-որ գործընթացներում ներգրավվածություն ունեցել է: Բայց այստեղ կողմը եղել է մասնավոր սուբյեկտը` ընդդեմ պետության: Այսինքն` չի եղել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի կամ Հունգարիայի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում