ԴՐՍԻՑ ԻՆՉ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԳԾՈՎ
Արխիվ 16-20«Իրավունք» թերթը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից փորձել էր օրեր առաջ գրավոր հարցմամբ պարզել, թե Եվրամիությունից եւ առհասարակ՝ դրսից որքա՞ն գումար է հատկացվում Հայաստանին՝ կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցների համար: Ստացել ենք հետեւյալ պատասխանը.
- Ի պատասխան Ձեր՝ 2020թ. մայիսի 12-ի (պատասխանել պարտավոր էին 5-օրյա ժամկետում, այսինքն` հերթական անգամ օրենքը խախտեցին- հեղ.) հարցման` հայտնում ենք, որ կորոնավիրուսի համավարակի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը որպես օգնություն Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունից տրամադրվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ Շվեյցարիայի կառավարությունից` 40 000 շվեյցարական ֆրանկ` երկկողմ ստորագրված հուշագրերի շրջանակներում: Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ տարածքում կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման նպատակով ֆիզիկական անձանց եւ մասնավոր կազմակերպությունների կողմից օժանդակության ստացման նպատակով բացված է եւ գործում է պետական բյուջեի եկամտային «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

