Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

Արխիվ 16-20

Համավարակով պայմանավորված` օր օրի ավելի ահագնացող իրավիճակը հաշվի առնելով` ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր հակաճգնաժամային կառավարություն, որը, համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից: Այս եւ այլ հարցերի շուրջ պարզեցինք երեկվանից խորհրդարանի նիստերի դահլիճ վերադարձած ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ:

– Պարոն Մարուքյան, ըստ Ձեզ, արդյոք ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը նոր հակաճգնաժամային կառավարություն ձեւավորելը կլինի:

– Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ պատրաստ է այս մեծամասնության հետ կառավարությունում աշխատել: Հետեւաբար այդ առաջարկն ապաքաղաքական է, այսինքն` գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու, աբսուրդի ժանրից է: Համենայնդեպս, ինձ չեմ պատկերացնում այս քաղաքական մեծամասնության հետ ժամանակավոր կառավարության մեջ, ովքեր պատկերացնում են, թող նրանք էլ այդ լոբբինգն անեն: Այս մասով ոչինչ չունեմ ասելու: Եթե ժամանակավոր կառավարություն է ձեւավորվելու, բայց ունենք խորհրդարանական երկիր այս մեծամասնությամբ, դրա իմաստը ո՞րն է: Իմաստ ես չեմ տեսնում:

– Այսինքն` Դուք կարծում եք, որ այս քաղաքական մեծամասնությունն ամբողջությա՞մբ պետք է հեռանա:

– Իշխանությունը ձախողվել է բոլոր ոլորտներում, բայց իշխանությունը ժողովրդից ստացած հինգ տարվա մանդատ ունի եւ պետք է իր տված խոստումները կատարի: Կարծում եմ` այդ խոստումներն ուղղակի չկատարելով, այդպես արագ ասելով` դե լավ, չստացվեց, մենք գնացինք, արդար չէ: Պետք է իրենք կատարեն իրենց խոստումները, եւ մենք դրա համար ենք այստեղ, որ ամեն օր իրենց խոստումներն առաջ բերենք եւ ասենք` կատարեք դրանք:

– Ի դեպ, իշխանությունը ձախողում արձանագրեց նաեւ հայ-վրացական հարաբերություններում` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, մեղմ ասած, ոչ կոռեկտ ձեւակերպումների պատճառով, որը վերաբերում էր Վրաստանում կորոնավիրուսի առկա ցուցանիշներին: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ամոթ էր, խայտառայություն էր, կարծում եմ` կառավարությունը պետք է  քիչ խոսի, շատ աշխատի, բայց շատ խոսում են, քիչ աշխատում: Մեր հարեւան երկրների, այս դեպքում Վրաստանի հետ հարաբերություններ փչացնելու իմաստը ո՞րն է: Ասել է` ձեր վարորդները վարակված են, բա որ իրենք էլ մեր վարորդներին ասեն` վարակված եք, ու տանեն կարանտինի մեջ մտցնեն: Սա խնդիր է, եւ դրա համար պետք է շատ ուշադիր լինի ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ իր հայտարարություններն անելիս, որ հարեւան, բարեկամ երկրում խնդիրներ չունենանք:

– ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հեղինակել է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, ըստ որի` առաջարկվում է, արտակարգ դրությամբ պայմանավորված, հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդմանը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այն նախագիծը, որը դրվել էր հանրաքվեի, բնականաբար, խախտումներով էր, ինչի մասին շատ ենք խոսել: Նույնը կարելի էր այն ժամանակ անել խորհրդարանում, բայց դրվեց հանրաքվեի, 7 մլն դոլար փող փոխանցվեց, որ հանրաքվե արվի, գումարի մի մասն արդեն ծախսվել է, հիմնադրամներ են բացվել եւ այլն: Ինչ վերաբերում է Ձեր նշած նախագծին, քանի դեռ չենք ուսումնասիրել այն, ոչինչ չեմ կարող ասել: Երբ ժամանակին ասում էինք` դուք անում եք ապօրինություն, բայց այդ ապօրինությունը ինչո՞ւ չեք 88 հոգով անում, այլ ժողովրդին եք տանում հանրաքվեի, որ մասնակցի դրան, մեզնից նեղանում էին, քննադատում էին: Իսկ հիմա որոշել են ապօրինությունն անել 88 հոգով: Էլի եմ ասում` չգիտեմ նախագիծն ինչի մասին է, եթե ապօրինություն է, կասենք` ապօրինություն է, եթե ապօրինություն չէ, կասենք` նորմալ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում