ՃՈԽ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ԷԼ ՉԿԱՆԽԵՑ
Արխիվ 16-20Համավարակի պայմաններում Արարատի մարզում շարունակվում է ճոխ պարգեւավճարների տրամադրումը: Մասնավորապես, Արարատի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, կոկոդիլոսասեր մարզպետ Գարիկ Սարգսյանը տասը օր առաջ պարգեւավճարներ է բաժանել` աշխատավարձերի երեսուն տոկոսի չափով: Բայց այստեղ էլ, պարզվում է, որ ոչ բոլորն են օգտվել. միայն իր թիմակիցներին է բաժին հանել. պարգեւավճարից օգտվել են մարզպետի մորաքրոջ հարսը` Լիլիթ Միրզախանյանը եւ փոխմարզպետները:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

