Արցախցի լուսանկարիչը հանդես եկավ «Արցախցի հայուհու խոսքը» ֆոտոշարքով
Արխիվ 16-20Արցախցի լուսանկարիչ Արմեն Ալեքսանյանը հանդես եկավ «Արցախցի հայուհու խոսքը» ֆոտոշարքով, այն ընկալվում է որպես յուրովի պատասխան Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը և Արցախի նկատմամբ ապօրինի նկրտումներին:

Ըստ լուսանկարչի ստեղծագործական մտահաղացման հայուհին այն միջնաբերդն է, որը երբեք չի հանձնվել թշնամուն և անհրաժեշտության դեպքում կանգնել է հայ զինվորի ու ֆիդայու կողքին, պաշտպանելով սեփական երկիրը, հողը ու պատիվը:




