Մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի. Նիկոլ Փաշինյան
Արխիվ 16-20Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ։ Մենք, ըստ էության, գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ: Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի:
Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Վարչապետի` պարետատունը հաստատել է ոլորտային կանոնները.
«Մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն: Ըստ այդմ, մասնագետների հետ խորհրդակցությունների արդյունքում եկել ենք եզրակացության, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել 3 պարզ կանոն՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը»:

