ԴԻՄԱԿՆԵՐ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ «ԼՎԱՑԱՐԱՐՈՒՀՈՒՆ» ՔՈՂԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 16-20Չէ, Նիկոլի սերը Պուտինի հանդեպ արձագանք չի գտնում ՌԴ նախագահի քարե սրտում: Վրաստանի Անկախության տոնին ռուսները շքեղ նվեր արեցին «էդ տուտուցներին»` 15 տոկոսով նվազեցնելով գազի սակագինը: Իսկ երբ օրեր առաջ Նիկոլը Լուկաշենկոյի հետ մեկտեղ խնդրեցին գազի սակագին իջեցնել, Պուտինը, պատկերավոր ասած, ճոխ ռուսական «կուկիշ» նվիրեց ռազմավարական դաշնակիցներին: Նման է, որ վրացիներին արված այդ նվերով ռուսները ի ցույց են դնում Նիկոլին ու քայլասերված վարչախմբին իրենց առավել քան նեգատիվ վերաբերմունքը: Առավելեւս, որ ամենեւին ոչ պատահական օրեր առաջ ռուսական The Moscow Post հարթակում հայտնվեց «Հայաստանի գլխավոր «լվացարարուհին» կամ հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքները» վերնագրով սկանդալային բացահայտումը:
ԲԺՇԿԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԴԻՄԱԿԻ ՎԿԱՆԵՐԸ
Նիկոլը ոչնչով չպատասխանեց այդ բացահայտումներին, թեեւ մեղադրանք է հնչել իր կլանի կողմից տարեկան մեկ միլիարդ դոլարի կարգի կոռուպցիոն-ռեկետային եկամուտներ ունենալու վերաբերյալ: Կապանում ձախողակ փորձ արվեց հրահրել բախումներ քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ, իսկ Նիկոլը «լայվ» մտավ բժշկական դիմակով եւ երկար-բարակ ճամարտակեց բժշկական դիմակներ հարկադիր կրելու միջոցով կորոնավիրուսը չեզոքացնելու վերաբերյալ: Պինցետով եւ տնական օղիով «կորոնավիրուսային հեղափոխությունը» ձախողվեց, հիմա էլ փորձում է դա անել` դիմակների եւ քաղաքացիներին «տուգանելու մատերիալ» դարձնելով...
Արարատ Միրզոյանն էլ, իրեն դասղեկի տեղ դնելով, հայտարարեց, որ պատգամավորներին առանց դիմակի նիստերի դահլիճ չի թողնի: Թե ինչպես պիտի կարողանա չթողնել` այլ հարց է, սակայն դիմակավորվելու գաղափարը կարծես դուր է եկել դեղնակտուց քայլո «օրենսդիրներին», քանզի հանրությունը դիմակի պատճառով չի տեսնում հերթական ազգապիղծ «գլուխգործոցը» բստրած արարածի դեմքը, ինչը դժվարացնում է լուսահոգի Վահան Հովհաննիսյանի կանխատեսման կենսագործմանը... Զորօրինակ` չտեսանք այն առանձնյակի դեմքը, որը հայտարարեց, թե ինչ տարբերություն` մարդը սահմանում է զոհվել, թե հիվանդությունից է մահացել: Եվ պարզվում է, որ բժշկական դիմակները նիկոլենք վերածեցին կրոնական պաշտամունքի առարկայի: Այսպես, բավարար էր, որպեսզի ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն արձանագրի, որ «Դիմակի տուփի վրա գրված է` չի պաշտպանում Covid 19-ից», որպեսզի ՀՀ գլխավոր գարդասիլ Արսեն Թորոսյանը կատաղի արձագանքի. «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու եւ հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»: Մի կողմ թողնենք այն հարցադրումը, թե ինպես կարող է պարոն Թորոսյանը դիմակ արտադրողից լավ իմանալ` արդյո՞ք այդ դիմակները պաշտպանում են Covid 19-ից, արձանագրենք հետեւյալը: 5G տեխնոլոգիան չի կարող մուտք գործել ՀՀ, քանի դեռ սրանք իշխանության գլուխ են, սոդայով լավ հոգնան քայլասերվածների համար միանշանակ առողջարար կլիներ, իսկ հարթ է ոչ թե երկրագունդը, այլ` քայլասերված ուղեղը: Եվ Նիկոլն ավետեց, որ մեկ ամիս պարետատան ամեն նիստից հետո լինելու է Փաշինյան-Ավինյան-Թորոսյան եռյակի բրիֆինգ, ու առաջին բրիֆինգը, որը նվիրված էր սուրբ բժշկական դիմակին, ոստիկանական ռեյդերին ու տուգանքներին, իրոք տափակ էր «Flat Earth»-ի պես: Ու քանիցս հնչեցվեց «սոցիալական հեռավորություն» պառակտիչ եզրույթը: Այդտեղ ասում ենք` ստո՛պ, մենք` քաղաքացիներս, վարակի տարածումից խուսափելու համար, պահպանում ենք ոչ թե սոցիալական, այլ ԱՆՎՏԱՆԳ հեռավորություն: Իսկ սոցիալական հեռավորություն պահում ենք նշյալ եռյակի ու ընդհանրապես ամբողջ իշխանազավթ խունտայի հանդեպ, Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած 79 ազգադավների հանդեպ, ցանկացած պիղծ եւ ազգավնաս երեւույթի հանդեպ: Իսկ վարչախումբը, ստանձնելով բժշկական սուրբ դիմակի վկաների դերը եւ նախաձեռնելով այս կապիկությունը, կներեք` մեյմունությունը, փորձում է քողարկել «Հայաստանի գլխավոր «լվացարարուհուն» եւ այդ խայտառակ կոռուպցիոն սկանդալը: Փորձում է քողարկել այն, որ, ըստ The Moscow Post հարթակի. «Հայաստանի վարչապետի տիկինը հետաքրքրված է Եվրոպայում անշարժ գույքի գնմամբ` ոսկերչության ոլորտում ներդրումներով: Մյուս ուղղությունը հանդիսանում է Կանադան, որի վարչապետի համար Փաշինյանն անցյալ տարի ջերմ ընդունելություն կազմակերպեց, երբ Թրյուդոն ժամանեց Երեւան: Փաշինյանը Կանադայի վարչապետին անվանում է իր ընկերը, եւ ըստ ամենայնի` Փաշինյան-Հակոբյան ընտանիքը ձգտում է օրինականացնել իր ֆինանսները այդ հյուսիսամերիկյան խաղաղ երկրում: Ըստ տելեգրամ-ալիքների փոխանցման` Կանադա այցի ժամանակ Աննա Հակոբյանն ավելի շատ ժամանակ է հատկացրել թանկարժեք անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողների հետ հանդիպումների վրա, քան պաշտոնական միջոցառումների»: Բայց կհաջողվի՞ արդյոք:
ՌԱԶՄԻԿ ԽԱՎԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Արդեն իսկ պարզ է, որ մոտ ապագայում հնարավոր բոլոր սցենարներում բացակայում է վարչապետ Նիկոլի բաղադրիչը: Ի դեպ, երեքշաբթի պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն արձանագրեց. «Հարգարժան Մաֆիոզ ընտանիք եւ նրան սպասարկող մեդիածառաներ: Դուք ձեր ստի կայսրության քարոզչությունն իրականացնում եք այնպես, ինչպես երկրի կառավարումը` գեղավարի, անարդյունավետ եւ միայն փող աշխատելու մոլուցքով, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, պայքարում եք համավարակի դեմ»: Իսկ վերջում եզրակացնում է. «Որպես սփոփանք կարող եմ ասել` «հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց: Գիտեմ, որ վախեցած եք բոլորդ, եւ ձեզ հասկանում եմ, քանի որ ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի»:
Սակայն ցանկալի են սցենարներ, որոնք նոր նիկոլներ չեն ծնի: Ռազմական գործիչ, լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանն արձանագրում է. «Երկրում ստեղծված իրավիճակն այլեւս միայն մեկ հանգուցալուծում ունի` իշխանության հրաժարական: Ազգային, պետականամետ եւ քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական: Այս ճանապարհով է միայն հնարավոր կանխել առանց իզմերի, անհեռանկար խմբակ-իշխանության ձեռամբ ստեղծված քաոսը»:
Փորձառու ռազմիկի աչքից չի վրիպել ամենակարեւորը. «20 տարի շարունակ միջազգային օրակարգի թեմա դարձած Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման մեր սկզբունքային հարցն արդեն փոխարինվում է ագրեսոր Ադրբեջանի տարածքային ամբողջականության կեղծ հարցով: Սա վտանգ է մեզ համար, եւ այս վտանգի առաջ մեր պետությանն ու ժողովրդին կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանը` երկու տարի շարունակ Ալիեւ գովերգելով, հակառակորդի համար ընդունելի տարբերակներ փնտրելով: Հակամարտության կարգավորման փուլում պետության ղեկավարը հանդես է գալիս ագրեսոր հակառակորդի շահերը սպասարկող հայտարարություններով եւ քայլերով: Սա ոչ թե իշխանություն է, այլ պետություն քանդող եւ դեպի գաղութացում տանող մեխանիզմ: Այդ մեխանիզմը հիմնովին խափանել է պետք»: Իսկ հիմնովին խափանել հնարավոր է, եթե վերադառնանք այդ 20 տարվա կառավարման մոդելին: 20 տարի իշխանավարում էին ռազմիկ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, եւ նրանք ապահովում էին պետականության պաշտպանությունը պոպուլիզմից եւ ամբոխավար էժանագին քանդարարությունից: Նիկոլի հեռանալու պահին իշխանությունը կվերցնի նա, ով ավելի պատրաստված եւ կազմակերպված է: Եվ հենց այդ պահը եզակի շանս է` երկրի ղեկը վերադարձնել ռազմիկ խավին: Իսկ ով կլինի նավավարը` ռազմիկ խավն ինքը կորոշի: «Վերադարձ հանուն Հայաստանի»` այդ կարգախոսը հրատապ է առավել քան երբեւէ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

