Գեւորգ Ազիզյանը, ինչպես նաեւ Արագածոտնի ոստիկանապետը` Արման Սարգսյանի համակուրսեցիներն են, որոնց համակարգ է բերել Գեւորգ Կոստնանյանը
Արխիվ 16-20«Ցանկացած Ոստիկանության արդյունավետ աշխատանքի գրավականը` ոստիկանապետի դիրքն ու ունեցած հեղինակությունն է ոլորտում: Իսկ քանի որ ներկայիս ոստիկանապետը եւ նրա մարզային վարչության պետերը սերված են նախկին իշխանություններից, ապա կոնկրետ ես` ոստիկանի բարի համբավը կասկածի տակ եմ դնում: Քանի որ, նրանց վարքագիծը դեռեւս անհասկանալի է: Անհասկանալի է. թե ով՝ ում է պաշտպանում: Անհասկանալի է. ոստիկանը քաղաքացի եւ հասարակական կարգ է պաշտպանո՞ւմ, օրենքի եւ արդարադատության շահն է՞ ներկայացնում, թե՞ հասարակությունից ինքն է փախնում »,-այս մասին անդրադառնալով իրավապահ համակարգում առկա խնդիրներին եւ դրանց պատճառներին, NEWSMEDIA.am-ի հետ զրույցում ասաց մի շարք աղմկահարույց քրեական գործերով հայտնի փաստաբան ԼՈՒՍԻՆԵ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ, ընդգծելով.
-Ոստիկանության լիազորությունների մեջ է մտնում հասարակական կարգի ապահովումն ու պահպանումը. բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ ոստիկանին՝ մեղմ ասած, ուշադրություն չեն դարձնում: Այսօր փողոցում ման եմ գալիս եւ ականատես լինում, թե ինչպես են մարդիկ առանց դիմակների շրջում: Ստացվում է, որ այսօր անգամ կառավարությանը լուրջ չեն ընդունում, ուր մնաց ոստիկանապետին: Իսկ ոստիկանապետը առհասարակ այսօր իրեն շրջապատել է խնամի-ծանոթ-բարեկամներով. համակուրսեցիները վարչության պետեր են, հարցերը կրկին լուծվում են ընկերական շրջապատով:
Հիմա Գարիկ Մուրադյանը ոստիկա՞ն է, թե՞ գողական
Անդրադառնալով Սիսիանի աղմկահարույց միջադեպին եւ տարեց պապիկին ոստիկանական բաժանունքում խոշտանգման ենթարկելու փաստին, տիկին Զեյնալյանը նկատեց.
-Գեւորգ Ազիզյանը, ինչպես նաեւ Արագածոտնի ոստիկանապետը՝ տարածված տեղեկությունների համաձայն, ոստիկանապետ Արման Սարգսյանի համակուրսեցիներն են, որոնց համակարգ է բերել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստնանյանը: Հիմա էլ, Արման Սարգսյանը դառնալով ոստիկանապետ՝ շարունակում է ՀՀԿ-ի որդեգրած քաղաքականությունը:
Ամպագոռգոռ հայտարարում են ոչ մի քրեական ենթամշակույթ, ոչ մի կոռուպցիա… Բա թող մի հատ գնան՝ Սիսիանի միլպետի կենսագրական տվյալները ուսումնասիրեն:
Թող մի հատ ուսումնասիրեն եւ տեսնեն Գարիկ Մուրադյանը՝ Մարտունիի միլպետի օպեր գծով տեղակալ եղած ժամանակ՝ անձնական ամբիցիաների համար, ինչպես է Երեւանի քրեական ենթամշակույթ կրող անձանց «հանում» Մարտունու քրեական ենթամշակու կրողների դեմ` «բազար» անելու: Հիմա Գարիկ Մուրադյանը ոստիկա՞ն է, թե՞ գողական:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

