Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գնում ԱԺ նիստերին. «Հրապարակ»
Արխիվ 16-20Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքական բոյկոտ հայտարարած «Լուսավոր Հայաստանը» երեկ վերադարձել էր Ազգային ժողով, մասնակցում էր նիստերին։
Մեր լրագրողը նկատել է, որ Էդմոն Մարուքյանին ԱԺ միջանցքներում ուղեկցում է հաղթանդամ ու սեւազգեստ մի տղամարդ, ավելին` նույն տղամարդը սպասել է դահլիճի դռների մոտ, մինչեւ Մարուքյանը դուրս գա, նրա կողքին է եղել նաեւ, երբ Մարուքյանը միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։ «Արդեն թիկնապահո՞վ եք պտտվում»,- Մարուքյանից հետաքրքրվել է մեր լրագրողը եւ բացասական պատասխան ստացել։
Ասել է, թե իր օգնականն է, բայց նախկինում երբեւէ Մարուքյանին այդ «օգնականը» ստվերի պես չի ուղեկցել։

