Քրիստինե Մելքոնյանը դադարեցրել է համագործակցությունը «Հայրենիք» հիմնադրամի հետ
Արխիվ 16-20«Հայրենիք» զարգացման հիմնադրամի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը դադարեցրել է համագործակցությունը հիմնադրամի հետ: Այս մասին նա մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի։ Շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Հարգանքներս»:

