ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ, ՈՐՊԵՍ ՎԿԱ. ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆ
Արխիվ 16-20Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք զրուցել ՍԴ նախկին դատավոր ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԻ հետ, ով համառորեն լռում է` ասելով, որ ժամանակը չէ: Նույն բանն ասաց նաեւ մեզ հետ հերթական զրույցում.
- Ժամանակը կգա, կխոսեմ, հիմա դեռ ժամանակը չէ:
- Ե՞րբ է, ի վերջո, այդ ժամանակը գալու, պարո՛ն Բալայան:
- Ես հրավիրված եմ Ռոբերտ Քոչարյանի գործով որպես վկա: Մինչեւ հարցաքննությունը չլինի, այդ թեմայով չեմ խոսելու:
- Այսինքն` դա՞ է Ձեր լռության պատճառը:
- Այո՛, այո՛:
- Բայց դա ի՞նչ կապ ունի ՍԴ-ի մասին Ձեր պատասխանի հետ:
- Շատ մեծ կապ ունի, ես գտնում եմ, որ սերտ կապ ունի, այսքանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

