ԷԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՐԾԻՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ
Արխիվ 16-20ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ երեկ քննարկվեց ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ըստ նրա` փոփոխությունները միտված են կարգավորելու հանրաքվեի շարունակականության կանոնակարգման հարցը, ինչպես նաեւ արտակարգ դրությամբ պայմանավորված հանրաքվեն չեղարկելու ինստիտուտի ներդմանը: Օրենքի նախագիծը, իհարկե, ափալ-թափալ ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ավելին` նախագծի հեղինակն առաջարկեց օրինագծի երկրորդ ընթերցումն անցկացնել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ռեժիմում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

