ԱՄԵՆԱԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԵՐՋՆ ԵՐԵՎՈՒՄ Է

Արխիվ 16-20

Սա արդեն տխուր օրինաչափություն է: Երրորդ` մաքսանենգ ծխախոտով բեռնված ինքնաթիռն էլ ի հայտ եկավ: Պաշտոնաթող դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական եթերում դրա մանրամասները նույնպես ներկայացրեց, նաեւ ցույց տալով փաստաթղթերը, համաձայն որոնց` Սոչի ժամանած օդանավի բեռը նախատեսված էր ներմուծել Աբխազիա, ընդ որում` Աբխազիայի կողքը գրված էր Վրաստան... Խաղամոլի պես մեր չվարչապետն առաջնորդվում է «կրկին փորձիր» տարբերակով, եւ այս անգամ սկանդալային բարդություններ են ստեղծվել միանգամից ռուսների, վրացիների եւ աբխազների հետ: Վրաստանի հետ հարաբերությունները կեղտոտեց նաեւ Արսեն Թորոսյանն իր անպարկեշտ եւ պետական այրին ոչ վայել բլթոցով...

 

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՄԵԳԱ-ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵՐՆԵՐԸ

Միանգամայն սպասելի էր, որ ռուսական կողմի համբերությունը պիտի հատի, եւ համացանցում հայտնվեն սահմռկելի կոմպրոմատներ քայլասերված վարչախմբի մասին: Եվ ահա The Moscow Post հարթակում հայտնվում է «Հայաստանի գլխավոր «լվացարարուհին» կամ հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքները» վերնագրով սկանդալային բացահայտումը (նյութի հասցեն համացանցում` http://www.moscow-post.su/in_world/ glavnaya_ prachka_armenii32587), ուր ներկայաված են Փաշինյանների կլանի հանդուգն կոռուպցիոն սխեմաները: Հրապարակումը պայթած ռումբի տպավորություն թողեց, եւ մինչ այս պահը հոդաբաշխ հերքումներ չեն եղել: Եվ այսպես. «Անցյալ տարի ունեցած իր ելույթներից մեկում Փաշինյանը խոստացավ օլիգարխներին «փռել ասֆալտին» եւ հետ բերել գողացածը: Եվ վերադարձրեց ... պաշտոնական տվյալների համաձայն` 80 միլիոն դոլար է վերադարձվել պետությանը` հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում»: Նշենք, որ դրանից ավել գումար բյուջեից գնացել է աստղաբաշխական պարգեւավճարներ բաժանելու վրա: Բա մնացա՞ծն ուր է, գրողը տանի, ո՞ւր են օլիգարխների հարյուրավոր միլիոնները... Մարդամեկն էլ խոսում էր Ռոբերտ Քոչարյանի միֆիկ 4 միլիարդ դոլարի եւ Սերժ Սարգսյանի ոչ պակաս միֆիկ միլիարդների մասին: Ըստ «The Moscow Post»-ի` «Միքայել Մինասյանի հայտարարությունները լույս սփռեցին մի շարք, կարելի է ասել, անմեղ փաստերի վրա, որոնք սակայն ընդհանուր պատկերի մեջ իրենց տեղը գրավեցին եւ գծագրվեց մի կոռուպցիոն համակարգ, որի հիմնական ֆիգուրանտը վարչապետի տիկինն է` Աննա Հակոբյանը»: Հենց վերջինս էլ հոդվածում կոչված է «Հայաստանի գլխավոր «լվացարարուհի», ընդ որում` կոռուպցիոն փողերը լվանալու առումով: «Հարց է առաջանում, իսկ արդյոք Աննա Հակոբյանի հովանու ներքո գործող հիմնադրամները գործիք չեն, որոնց օգնությամբ կարելի է «հետապնդումից ազատվել փրկագնով»: Եթե պատասխանը լինի հաստատական, ապա ստացվում է, որ ստեղծվել է մի ենթակառուցվածք, որը, հստակ ղեկավարությամբ վարչապետի տիկնոջ, ծառայում է այն բանին, որպեսզի նախկին օլիգարխները կարողանան «գնել իրավունքը»` Հայաստանում բիզնեսը շարունակելու: Տեսադաշտում հայտնված օլիգարխները դառնում են իրավապահների կողմից քրեական հետապնդման օբյեկտներ, սակայն նրանք, ովքեր վճարել են, շարունակում են աշխատել տնտեսության տարբեր ճյուղերում, պահպանելով մենատիրական դիրքերը»,- գրում է «The Moscow Post»-ը: Իսկ հիմա, հայցելով ընթերցողի ներողամտությունը, փոքր-ինչ ընդարձակ մեջբերում անենք սկանդալային հրապարակումից, որը վերաբերում է մաքսանենգ ծխախոտին. «Այս գործում Աննա Հակոբյանի եղբորից բացի, շրջանառվում է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եւ Փաշինյանի եղբորորդու` Հայաստանի ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի անունը: Աննա Հակոբյանն այս ողջ կոնֆիգուրացիայում խաղում է առանցքային դեր: Հենց նրա շուրջ են համախմբվում հլու-հնազանդ գործարարները: Վարչապետի տիկինն ունի մեծ ազդեցություն ամուսնու վրա եւ չի բավարարվում միայն առաջին լեդիի բուտաֆորային դերակատարմամբ: Հակոբյանը իր շուրջ ստեղծում է գործարար կնոջ կերպար` կամային բնավորությամբ: Նրբորեն խաղալով վարչապետի էմոցիաների վրա` նա դյուրությամբ զոհում է ոչ պիտանի պաշտոնյաների եւ գործարարների, իսկ մյուս կողմից էլ` նպաստում է, որ թիմում եղած բազմաթիվ խնդիրների մասին չբարձրաձայնվի: Անշուշտ ֆինանսական միջոցները պետք է ներդրումներ արվեն նաեւ հետագայում, եւ եթե ուսումնասիրենք, թե ինչպիսի աննախադեպ տեմպով է Հայաստանից արտահոսում կապիտալը, կարող ենք կռահել, թե տիկին Հակոբյանը որտեղ է թաքցնում ձեռք գցած միլիոնները: 2018-ին Հայաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 1,2 միլիարդ դոլար: Այս թիվը շատ մասնագետներ կապում են այն բանի հետ, որ հեղափոխական տարում շատ խոշոր գործարարներ դուրս են բերել իրենց կապիտալը երկրից: 2019 թվականին կապիտալի արտահոսքը Հայաստանից կազմել է 1 միլիարդ դոլար: Իսկ ում գումարներն են դուրս բերել Հայաստանից, որը կազմում է Հայաստանի բյուջեի գրեթե 1/3-ը»: Դե իհարկե, եթե ոչնչացված է բանկային գաղտնիքն ու սեփականության անձեռնմխելիությունը, եթե բացակայում են խաղի հստակ ու հասկանալի կանոնները, ապա կլինի կապիտալի փախուստ: Իսկ հիմա` հրապարակման «ամենապիկանտ» կտորրը. «Ըստ «Կոմպրոմատ ՍՆԳ» տելեգրամ-ալիքի տվյալների` անցյալ տարվա վերջին Բրյուսելում տարածվել է մի զեկույց, որտեղ նշված է, որ Փաշինյան-Հակոբյան ընտանիքը Հայաստանից դուրս է բերել 1,5 միլիարդ եվրո: Զեկույցում նշվում է, որ խոշոր գործարարները, ցանկանալով ազատվել հետապնդումից, որն իրականացվել է վարչապետի ընտանիքի կողմից, խոշոր գումարներ են փոխանցում նրա արտասահմանյան հաշիվներին եւ սիմվոլիկ գումարներ էլ փոխանցում են նրա հիմնադրամներին: Հետաքրքիր է, որ անցյալ տարի հանրային քննարկումների նյութ դարձան Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը: Որոշ տվյալների համաձայն, կարելի է ենթադրել, որ այդ այցերը օգտագործվել են հիմնականում ձեռք գցած միջոցները արտասահմանյան բիզնես նախագծերում ներդրումների տեսքով տեղավորելու համար»:

«ԶՈՄԲԻՆԵՐԻ ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ»

Այդ ծանրագույն մեղադրանքներին Նիկոլը հրաժարվում է պատասխանել, չի բարեհաճում հերքել ոչինչ: Փոխարենը երկրի ներսում հրահրվում են սկանդալներ եւ բեմադրվում շոուներ: Օրինակ` վարչապետական «դասախոսությունը» դիմակ կրելու վերաբերյալ ծաղրի առարկա դարձավ, իսկ հետո պսակվեց «կորոնավիրուսային հեղափոխության»` դիմակ չկրող քաղաքացիներին մասսայաբար «ասֆալտին փռելու» եւ «պարետախախտ» տնտեսվարողներին արդեն մի քանի շաբաթով «պլոմբելու»: Սակայն դրանք «ծաղիկներն են», իսկ պտուղներից դեսպոտիկ բռնության գարշահոտ է փչում: Հիմա տեսեք, թե ինչ է պատմում իր օջախի վրա գործած հարձակման մասին փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով ժամանակին Նիկոլի պաշտպանն էր մարտիմեկյան անկարգությունների գործով, իսկ այժմ պաշտպանում է մի շարք ընդդիմադիրների. «Հարձակվում են, ամենավատ բառերն ասում, հայտարարում, որ մեր տունը կքանդեն` նշելով իմ փաստաբան լինելը: Երբ կինս զանգահարեց ինձ, ես արագ հասա տուն: Ես հասկանում էի, որ սադրանք է, պատճառ չկա: Ոչ գողական, ոչ այլ մտածող մարդիկ նման բան չեն անում: Երեխաների, տան վրա հարձակումը արդարացում չունի: Ես ահազանգել եմ ոստիկանություն: Փառք ու պատիվ նրանց: Նրանք ինձ հետ հավասար հասան մեր տուն: Միջադեպը մինչեւ այդ շարունակվում է ինձ հետ, հարձակվում են ինձ վրա: Եթե ոստիկանների միջամտությունը չլիներ, միգուցե ես այսօր ճաղերի ետեւում լինեի: Չգիտեմ, թե ինչով կավարտվեր ամեն ինչ: Հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինում, երբ թափթփուկ ոչնչությունները հարձակվում են ընտանիքիդ, երեխաներիդ, կնոջդ վրա: Նրանցից մեկը հայտնի նարկոտիկ վաճառող է... Նրանք սերտ կապեր ունեն ներկայիս իշխանությունների հետ: Էն որ իրենց ոգեւորել են, որ կարող են անել ու մարսել, դա հաստատ»:

Դրան հետեւեց նաեւ լպիրշ բեսպրեդելը Քաջարանում: Երեւանից ուղարկված հատուկջոկատայինները «ասֆալտին փռելով» բերման են ենթարկում Նիկոլի թայֆայի անդամ չհանդիսացող քաղաքապետի մերձավորներին, նրանց տանում Կապանի ոստիկանատում եւ այնտեղ գրեթե ցուցադրաբար ծեծի եւ խոշտանգման ենթարկում: Քաջարանն ու Կապանը ոտքի են կանգնում, հավաքվում են շուրջ 1000 ցուցարարներ, Երեւանից այդտեղ ոստիկանության զորքեր են ուղարկվում... Այն ժողովրդի դեմ, ում անունով երդվում է Նիկոլը: Ցուցարարները բանի տեղ չեն դնում մարզպետ Հունան Պողոսյանի հորդորները, եւ միայն քաղաքապետի հորդորով թույլ են տալիս երեք ձերբակալվածներին տանել Երեւան: Ըստ ամենայնի` քաղաքապետն այդպես է վարվում, որպեսզի կանխվի ցուցարարների եւ զորքի` ծանրագույն հետեւանքներով հղի բախումը (ինչը հաստատ Նիկոլի սրտով կլիներ): Եվ ահա նիկոլական ջարդարարները անսպասելի հարված են ստանում նաեւ Երեւանում: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով. «Երեկ ժողովրդի հետ տեւական բանակցությունների արդյունքում իրավապահները Կապանից Երեւան բերեցին երեք ձերբակալվածների, իսկ այսօր արդեն երեք ձերբակալվածներն էլ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին` այն հիմքով, որ ձերբակալումները ոչ իրավաչափ են եղել:... Հուսով եմ` պարետի որոշմամբ արդար դատաքննության իրավունքը չի արգելվելու` այնպես, ինչպես խաղաղ հավաքների ազատությունն է արգելվել»:

Անշուշտ, Կապանի նախադեպը կրկնվելու է շատ ու շատ տեղերում: Խաբված քաղաքացիները, անգամ պողոսները, արագորեն թոթափում են զոմբիացման թմբիրը: Պարադոքս է, բայց գարշելի վիրուսը հանգեցրեց ոչ թե «Զոմբի ապոկալիպսիսի», այլ դարձավ «Զոմբիների ապոկալիպսիս»` բացելով դյուրահավատների աչքերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում