Որքա՞ն աշխատավարձ է ստացել Վահե Գրիգորյանը մարտ և ապրիլ ամիսների համար.
Արխիվ 16-20Վերջին շրջանում շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը աչքի է ընկնում իր «բեսպրեդել» աշխատելաոճով: Մասնավորապես այն, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ամիսներ շարունակ չհաճախելով աշխատանքի ստացել է բավականին մեծ չափերի աշխատավարձ, շատերի ուշադրությունն է գրավել, ինչու չէ նաև շարժել հասարակության ողջամիտ զանգվածի զայրույթը:Օրեր առաջ Iravunk.com-ը գրավոր հարցմամբ դիմեց Սահմանադրական դատարան, հասկանալու համար, թե ի վերջո ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը պանդեմիայի շրջանում, երբ իշխանություններն անվերջ հայտարարում են, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Հայաստանը հայտնվել է անասելի ծանր ֆինանսական վիճակում և՞ս ստացել է աշխատավարձ, այն դեպքում, երբ վերջինս ընդհանրապես չի կատարում իր աշխատանքային պարտականությունները:
Ստորև ներկայացնում ենք մեր կողմից ուղարկված հարցը՝
Մամուլը բազմիցս անդրադարձել է այն մասին, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չհաճախելով աշխատանքի, և չկատարելով իր աշխատանքային պարտականությունները տարիներ շարունակ ստացել է բավականին մեծ թվով աշխատավարձ, ինչպես նաև օգտվել է ծառայողական մեքենայից, մեքենայի համար տրամադրված վառելանյությից և աշխատանքային գույքից: Ամիսներ առաջ, Կապան քաղաքում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի կողմից հարց հնչեց, թե վարչապետն ի՞նչ է մտածում այս մասին,և ի՞նչ է պատրաստվում անել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին պատասխանեց, ասելով,որ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին, և անպայման կդանդրադառնա այդ հարցին: Վերոնշյալ հայտարարությունից անցել է արդեն գրեթե 6 ամիս, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է չկատարելով աշխատանքային պարտականությունները վարձատրվել, ինչպես նաև օգտվել ծառայողական մեքենայից և մեքենայի համար նախատեսված բենզինից:
Խնդրում ենք մեզ տեղեկություն տրամադրել այն մասին, թե երկրում ստեղծված արտակարգ դրության ֆոնին որքա՞ն աշխատավարձ է ստացել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը,և արդյո՞ք շարունակում է օգտվել ծառայողական մեքենայից:
Ի պատասխան մեր հարցմանը ՍԴ աշխատակազմից նշել են.
Վահե Գրիգորյանի հիմնական աշխատավարձի չափը կազմում է 793,680 դրամ:
Նրան աշխատավարձ հատկացվել է նաև սույն թվականի հունվար,փետրվար,մարտ և ապրիլ և ամիսների համար:
Վահե Գրիգորյանին տրամադրվել է ծառայողական մեքենա՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր,ինչը գործածվում է վերջինի կողմից:
Հարգանքով՝ Էդգար Ղաղարյան


