Արցախի Հանրապետությունում նոր ոստիկանապետ է նշանակվել
Արխիվ 16-20Արցախի Հանրապետությունում նոր ոստիկանապետ է նշանակվել Աշոտ Հակոբջանյանը: Այս մասին այսօր` մայիսի 26-ին Ոստիկանությունում, ուղիղ եթերում հայտարարեց նախագահ Արայիկ Հարությունյանը` նշելով, որ Աշոտ Հակոբջանյանին նաև շնորհվում է գեներալ-մայորի կոչում:

