Նիկոլ Փաշինյանն այսուհետ պարետատան նիստերից հետո առցանց բրիֆինգ կանի
Արխիվ 16-20Կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու առցանց բրիֆինգով, որի ժամանակ վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Հայտարարությունը՝ ստորև.
«Ի գիտություն լրատվամիջոցների՝ մայիսի 26-ից սկսած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստերից հետո պարբերաբար հանդես է գալու բրիֆինգով, որին այս անգամ կմասնակցեն նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Բրիֆինգը նվիրված է լինելու բացառապես կորոնավիրուսի համավարակին, վերջինիս կանխարգելման ուղղությամբ պարետատան քայլերին, առողջապահական համակարգի վերազինմանը և այս թեմայով այլ հարցերի:
Բրիֆինգն անցկացվելու է առցանց: Յուրաքանչյուրի ընթացքում վարչապետը և մյուս մասնակիցները պատասխանելու են երկու հարցի: Վարչապետի լրատվական ծառայությունը յուրաքանչյուր բրիֆինգից առաջ կապ կհաստատի երկու լրատվամիջոցի հետ՝ վերջիններիս հետաքրքրող հարցերը ստանալու նպատակով, որոնք կհնչեցվեն ուղիղ եթերում:

