ՄԻԵԴ-ը հրապարակել է Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը

Արխիվ 16-20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը, որը վերաբերում է 2004թ. փետրվարին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացների ժամանակ Ադրբեջանը ներկայացնող հատուկ պատրաստություն անցած ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությանը և մեկ այլ հայ սպայի սպանելու փորձին:

2013թ. ՄԻԵԴ ներկայացված հայցում նշվում է, որ Ադրբեջանը, ներում շնորհելով և մեծարելով մարդասպանին, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: Բացի այդ, նշվում է, որ Հունգարիան, որտեղ ձերբակալվել և ցմահ ազատազրկման է դատապարտվել Սաֆարովը, ևս թույլ է տվել Կոնվենցիայի դրույթների խախտում, քանի որ մարդասպանին հայրենիք արտահանձնելու թույլտվություն տալով՝ չի հետևել Ադրբեջանում Սաֆարովի հետագա պատժի կրման գործընթացին:

Այժմ ՄԻԵԴ վճռում նշվում է, որ «Ադրբեջանն անարդարացիորեն ձախողել է էթնիկ ատելության հողի վրա կատարված սպանության համար իր քաղաքացու նկատմամբ արտասահմանում սահմանված ազատազրկման պահանջի հետագա իրագործումը»:

«Փոխարենը հայրենիքում նրան ներում է շնորհվել, ծառայողական առաջխաղացում է ապահովվել, մի շարք արտոնություններ են տրվել: Սակայն Սաֆարովի ծառայողական առաջխաղացման և այլ արտոնությունների տրամադրման համար բավարար քանակությամբ իրավական հիմքեր չեն եղել»,-ասված է վճռում:

Վճռում նաև նշվում է, որ որպես արդյունք եղած անպատժելիությունն անհամատեղելի է Ադրբեջանի՝ կյանքի նկատմամբ հարձակումներն արդյունավետ կանխելու վերաբերյալ ստանձնած պատավորության հետ:

ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Ադրբեջանի իշխանությունների՝ մարդասպանի անպատժելիությանը հանգեցրած քայլերն ուղղակի կապ ունեն նրա զոհի հայկական ծագման հետ:

«Սպան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մեծարվել է ատելության հողի վրա կատարված ծայրահեղ դաժանության համար»,-ասվում է վճռում:

Ինչ վերաբերում է Հունգարիային, ապա նշվում է, որ երկիրը որևէ սխալ թույլ չի տվել երաշխավորելու, որ ադրբեջանցին հայրենիք արտահանձնումից հետո կշարունակի կրել պատիժը: 

«Չկա որևէ ապացույց առ այն, որ Հունգարիայի իշխանությունները տեղյակ են եղել, որ Սաֆարովն Ադրբեջանում ազատության մեջ է հայտնվելու»,-ասված է վճռում:

Նշվում է, որ հայցվոր կողմը պահանջել է փոխհատուցել միայն դատական ծախսերը՝ ավելի քան 15 000 ֆունտ ստերլինգ: Դատարանը պահանջը բավարարել է: Ադրբեջանը պետք է փոխհատուցումը վճարի վճռի հրապարակումից հետո հաջորդ երեք ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման` առանց առնվազն 25 տարի ներման իրավունքի: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել է: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջան, որտեղ նրան հենց նույն օրը ներում է շնորհվել՝ մեծարելով իբրև ազգային հերոսի:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում